Լոնդոնի «Չելսի»-ն ցանկանում է ձեռք բերել «Բավարիա»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ազնվականներ»-ն ամեն կերպ ցանկանում են ուժեղացնել միջին գիծը, և քանի որ Լյուկա Մոդրիչի տրանսֆերի հարցում «Չելսի»-ն չկարողացավ համաձայնության գալ «Տոտենհեմ»-ի հետ, այժմ լոնդոնցիները կենտրոնացել են «Բավարիա»-ի կիսապաշտպանին ձեռք բերելու վրա:
Անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ֆրանսիացու համար պատրաստ է վճարել 30 մլն ֆունտ ստերլինգ, սակայն «Բավարիա»-ի ղեկավարությունն իրենց ֆուտբոլիստի համար 36 միլիոն է պահանջում: Այդուհանդերձ, բանակցությունները չեն ավարտվել և հավանականությունը մեծ է, որ Ռիբերին կտեղափոխվի «Չելսի»: Նշվում է, որ «Ազնվականներ»-ը ֆուտբոլիստին տարեկան 10 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ են առաջարկել:









































