«Հանուն Հանրապետության» նախագահ Արման Բաբաջանյանը «Առաջին լրատվական»-ի տաղավարում ասել է, որ Զախարովայի հայտարարությունը խոսում է այն մասին, որ ՌԴ-ն չի կարողանում մարսել Պրահայում քառակողմ հանդիպման փաստը և այդ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բաբաջանյանի խոսքով՝ ԵՄ-ն գետնի վրա ներկայություն է ունենալու նաև ՀՀ ջանքերով, որին Բաքուն միացել է ստիպված կամ ոչ իր կամքով, նրան հակել են այդ համաձայնության։
«ՀՀ տարածքային ամբողջականությունը արևմտյան երկրների համար անքննելի է»,-ասել է նա։
Բաբաջանյանի խոսքով՝ հստակ տեսնում ենք ՀՀ տարածքների նկատմամբ հավականությունը որ երկրների շրջանակում է և որ երկրների համար է կարմիր գիծ ՀՀ տարածքային ամբողջականությունը․ «Պետք է ուշադիր լինենք հարաբերություններին ինստիտուցիոնալ պայմանագրային տեսք տալ, ում համար մեր նպատականները կարևոր են։ Հայաստանը հռչակել է նպատակ, և շատ կարևոր է, որ այս նպատակի շուրջ իրենց ջանքն ու կարողությունը բերող երկրները դառնան Հայաստանի բնական գործընկերները և դաշնակիցները»։