Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանի կարծիքով՝ սխալ են պնդումները, թե Արցախի լուծման բանալին միայն արցախահայերի ձեռքում է, բայց նաև սխալ է մտածել, թե արցախահայերից ոչինչ կախված չէ։
Ըստ նրա՝ ԼՂՀ-ն որպես առանձին սուբյեկտ պետք է գնա իր իրավունքների հետևից, Հայաստանն այդ հարցում կարող է լինել աջակցող։ Իշխող խմբակցության պատգամավորը համապարփակ կարգավորմանը չի հավատում․«Անկախ նրանից, թե ինչ տեսակի ինքնավարություն կլինի, չենք պատկերացնում հարցի կարգավորում՝ Ադրբեջանի կազմում»,-եզրափակեց նա։