Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Ինչ նոր տարրեր է փոխանցել Բաքուն Երևանին. հայտարարություն Աստանայից առաջ

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրեր: Այդ մասին տեղի լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ասելով, որ Երևանը ժամանակ է վերցրել դրանց ծանոթանալու համար: Ինչ «ընդլայնված տարրերի» մասին է խոսքը, Ջեյհուն Բայրամովը չի մանրամասնել: Ըստ նրա, խոսքը Ադրբեջանի ներկայացրած հայտնի  սկզբունքները լրացնող տարրերի մասին է: Պետք է ենթադրել, որ «ընդլայնված տարրերը» վերաբերում են Արցախին:

Համենայն դեպս, տրամաբանությունը հուշում է, որ «ընդլայնված տարրերի» անհրաժեշտություն կարող էր առաջանալ միայն այդ հարցի առումով, քանի որ Բաքվի ներկայացրած  կետերի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը եղել է այն, որ դրանք ընդհանուր առմամբ ընդունելի են, սակայն թերի՝ հենց Արցախի ժողովրդի անվտանգոության և իրավունքների հարցերի առումով:

Երևանը նշել է, որ այդ հինգ կետերը ամբողջապես չեն հասցեագրում խնդիրները, մասնավորապես չեն ներառում Արցախի հանրության անվտանգության և իրավունքների շրջանակը: Ընդ որում, Երևանը պարբերաբար նշել է, որ խոսքը իրավունքների ամբողջ սպեկտրի մասին է: Այդպիսով, տրամաբանությունը հուշում է, որ «ընդլլայնված տարրերը» կարող են վերաբերել հասցեականության ամբողջացմանը, այլ կերպ ասած այն դիտարկմանը, որ արել է Երևանը: Իհարկե, քանի դեռ պարզ չեն մանրամասները, բարդ է միարժեք ասել, թե տարրերը հենց դրան էլ վերաբերում են: Կարող ենք միայն ենթադրել, ելնելով նաև այն հայտարարություններից, որ Երևանն անում է Ստեփանակերտ-Բաքու շփումների առնչությամբ: Հայաստանը այդ օրակարգի մասին խոսում է հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո:

Թեմայի վերաբերյալ շեշտադրումը կրկնվել է նաև Պրահայի քառակողմ Վեհաժողովից հետո: Հատկանշական է, որ այդ առնչությամբ Ադրբեջանից չկա կտրուկ հակադարձում և մերժում: Սա նշանակում է, որ, կամ թեման քննարկվում է Բաքվի հայտնի մոտեցման շրջանակում՝ Արցախի հանրության ինտեգրացիա ադրբեջանական հասարակական համակարգ, կամ Ադրբեջանը գնացել է փոխզիջման և քննարկում է Արցախի հանրության անվտանգության և իրավունքների ամբողջ սպեկտրը, այդ թվում և ինքնորոշման իրավունքի: Սա էլ իհարկե լոկ ենթադրության դաշտից, քանի դեռ չկան «ընդլայնված տարրերի» վերաբերյալ հավելյալ մանրամասներ:

Միարժեք է սակայն այն, որ Ստեփանակերտ-Բաքու շփումների թեմայի առաջխաղացումը կարող է հեռանկար ունենալ միայն երկրորդ տարբերակի պարագայում, քանի որ առաջին տարբերակի հեռանկարը ավելի շոււտ կլինի փակուղին և նոր լարվածությունը: Ըստ այդմ, այդ հարցադրումը նաև գործընթացի միջնորդների առաջ է, թե ու՞ր են տանում նրանք իրավիճակը իրենց միջնորդական գործողություններով: Թերևս ուշադրության է արժանի նաև հանգամանքը, որ Բայրամովը Երևանին «ընդլայնված տարրեր» փոխանցելու մասին է հայտարարում Աստանա մեկնելուց առաջ, որտեղ ինչպես հայտնի է պլանավորված է Միրզոյան-Բայրամով հանդիպում՝ ՌԴ արտգործնախարարի միջնորդությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում