Saturday, 10 06 2023
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Ինչպես է պայթուցիկը անցել Հայաստանով

Հայաստանի գլխավոր դատախազությունը արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությանը, կապված Ղրիմի կամրջի պայթյունի գործի հետ: ՌԴ ԱԴԾ հայտարարել է, որ բացահայտել են գործը, ներառյալ պայթուցիկի այսպես ասած երթուղին: Ըստ այդ հաղորդագրության, պայթյունը կազմակերպել է Ուկրաինայի հատուկ ծառայությունը: ՌԴ ԱԴԾ նշում է, թե պայթուցիկը շինարարական պարագաների բեռի մեջ փաթեթավորվել է Օդեսայում, հետո ուղարկվել Բուլղարիա, այնտեղից բեռը Վրաստանով հատել է Հայաստանի սահմանը, Հայաստանում մաքսազերծվել, հետո Վրաստանով տեղափոխվել Ռուսաստան, բեռնաթափվել Արմավիրում, որից հետո բեռնատարով տեղափոխվել Ղրիմ: Այդ ընթացքում թե Հայաստանում, թե Վրաստանում և Ռուսաստանում, ըստ հաղորդագրության, փոխվել են բեռի փաստաթղթերն ու բեռնափոխադրումն իրականացնող իրավաբանական անձինք:

Ըստ էության, բարդ է ասել, թե ՌԴ ԱԴԾ հաղորդագրությունը որքանով է արտացոլում ամբողջ իրականությունը և որքանով է իր մեջ պարունակում հնարավոր քաղաքական երանգներ, որոնք կարող են կապված լինել ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Հայաստանի և Վրաստանի հետ: Այդ տեսանկյունից, Հայաստանի գլխավոր դատախազության արձագանքը կարևոր է, առավել ևս նկատի ունենալով այն, որ ձերբակալվածների շարքում կան թե ՌԴ, թե Վրաստանի և թե Հայաստանի քաղաքացի՝ Արթուր Թերջանյան, որը հայտնի չէ, թե հատկապես ինր առնչություն է ունեցել այդ ամենին:

«Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ», հայտարարում է Հայաստանի գլխավոր դատախազությունը: Հանգամանքների ամբողջական բացահայտման գործում աշխույժ աշխատանքը շատ կարևոր է, որպեսզի թե չլինի Հայաստանի քաղաքացու հասցեին հանիրավի որևէ մեղադրանք՝ իսկ եթե կա հիմնավոր մեղադրանք կամ կասկած, ապա այն իհարկե պետք է ստանա համապատասխան գնահատական ու ընթացք, և թե չլինի Հայաստանի հանդեպ քաղաքական շահարկում: Առավել ևս կասկած չկա, որ լինելու են թե ռուսաստանյան, թե ադրբեջանական, թե թուրքական շրջանակներ, որոնք արդեն իսկ ձեռնմուխ կլինեն Հայաստանի հասցեին այդ շահարկումներին, ինչպես անում են որևէ այլ մեծ կամ փոքր առիթի դեպքում: Միևնույն ժամանակ, այստեղ շատ կարևոր է, որ դրանց չտրվի նաև հանրությունը, ընդ որում՝ որևէ իմաստով, լինի Հայաստանի հանդեպ շահարկումների, թե Հայաստանում ՌԴ անվտանգության կառույցների հանդեպ շահարկումների փորձերին: Սրանից զատ, կա թերևս մեկ այլ հանգամանք, անմիջականորեն Հայաստանի անվտանգությանն առնչվող: Եթե Ռդ ԱԴԾ հաղորդագրությունը չի պարունակում մտացածին դրվագներ, ապա Հայաստանի համար շատ կարևոր է քննության գործին ներգրավվածությունը մեկ այլ հարցի պատասխանի համար՝ ինչպե՞ս է պայթուցիկով բեռը անցել Հայաստանով, որովհետև այս դեպքում հանգամանքների պարզումը շատ կարևոր է նաև անմիջականորեն Հայաստանի հանրապետության անվտանգության ապահովման կարողությունը, կանխարգելիչ կարողությունը բարձրացնելու համար, հաշվի առնելով նաև չափազանց զգայուն աշխարհաքաղաքական միջավայրից բխող անվտանգության հարաճուն ռիսկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում