Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Միշել Տեր-Զաքարյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզի՞չ

Հայազգի մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը երեկ հեռացավ Ֆրանսիական «Բրեստի» գլխավոր մարզչի պաշտոնից։Նրա հետ միասին ակումբը լքել են նրա օգնականներ Ֆրենկ Ռիսետտոն, Ալեքսանդր Գարիան և Դավիդ Բեկուրան։«Բրեստն» այժմ զբաղեցնում է է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի վերջին տեղը՝ տասը խաղում տոնելով միայն մեկ հաղթանակ:Նախորդ մրցաշրջանում Տեր-Զաքարյանի գլխավորությամբ «Բրեստը» Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրեց 11-րդ տեղը։ Հայ մասնագետի գլխավորությամբ «Բրեստը» վերջին հանդիպումն անց կացրեց հոկտեմբերի 9-ին սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջելով «Լորյենին»։ Ի դեպ, այդ հանդիպմանը Միշել Տեր-Զաքարյանը հետխաղյա մամուլի ասուլիսին ներկայացել էր հայկական եռագույնով կրծքանշանով։ Նշենք, որ «Լորյենի» դեմ խաղից առաջ արդեն իսկ պարզ էր, որ Տեր-Զաքարյանը հեռանալու է։ Ինչո՞ւ էր հրաժեշտի խաղին և դրան հաջորդած մամուլի ասուլիսին Տեր-Զաքարյանը ներկայացնել հայկական եռագույով զինանշանով։ Արդյո՞ք դա Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու ակնարկ էր։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության ավարտից օրեր անց ՀՖՖ-ն խզեց պայմանագիրը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հետ։

Ներկայում ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվ աշխատանք է տանում նոր մարզիչ գտնելու համար։ Ճի՞շտ կլինի արդյոք Հայաստանի ազգային հավաքականի ղեկը վստահել Միշել Տեր-Զաքարյանին։ Վերջինս մարզչական կարիերան 1998-ին սկսել է ֆրանսիական «Մոնպելիեում»՝ 8 տարի աշխատելով երկրորդ, երրորդ թիմերում, 2017-ին գլխավորել էր առաջին թիմը: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը» և «Ռեյմսը»: Մինչ այդ Տեր-Զաքարյանը, որպես պաշտպան տպավորիչ ելույթով աչքի է ընկել ֆրանսիական մի շարք թիմերում։ Տեր-Զաքարյանը կրել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, մեր գլխավոր թիմում 1996-1997 թթ․ անց կացնելով 5 հանդիպում։ Միշել Տեր-Զաքարյանը ծնվել է Երևանում, իսկ կարիերան սկսել է Մարսելի «Vivaux Marronniers Sports» ակումբում։ 1974 թվականին նա միացել է Մարսելի «Մազարգ» ակումբին, որի կազմում նվաճել է միջերկրածովյան խաղերի երիտասարդական լիգայի գավաթը։ Վստահաբար կարող ենք ասել, որ 59-ամյա մասնագետը աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկում աշխատելու մեծ փորձ ունի։ Այո, շատերը կարող են հակադարձել, որ Զաքարյանը մարզչական կարիերայի ընթացքում լուրջ հաջողությունների չի հասել, հավաքականներ չի մարզել, և որ մեզ հարկավոր է ավելի լայն «կալիբրի» մասնագետ։ Իսկ արդյո՞ք այսօր տեսադաշտում կա լայն կալիբրի մարզիչ, որը կհամաձայնվի գլխավորել Հայաստանի հավաքականը։ Գերմանացի հանրահայտ մասնագետ Տոմաս Տուխելն այսօր ազատ է, բայց արդյո՞ք հնարավոր է նման մակարդակի մասնագետի հետ գոնե բանակցություններ սկսել։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Ծանր իրավիճակում գտնվող մեր ազգային թիմին հարկավոր է բանիմաց միևնույն ժամանակ ստրացավ մասնագետ։ «Մեզ հարկավոր են լավ մարզիչ և ֆուտբոլիստներ, որոնք կլինեն լավ մարզավիճակում:

Դա շատ կարևոր է, որովհետև երբեմն մեր լավագույն ֆուտբոլիստները կարող են հավաքական գալ վատ մարզավիճակում, և քանի որ չունենք համարժեք փոխարինող, ստիպված ենք նրան ասպարեզ դուրս բերել: Նույնը եղել է նաև ինձ հետ: Նման իրավիճակում մարզչին էլ չես մեղադրի, որովհետև վատ մարզավիճակում գտնվող այդ ֆուտբոլիստը գուցե ավելի շատ օգուտ տա, քան մեկ ուրիշը: Ինձ համար մարզչի ազգությունն էական չէ, կարևորը սրտացավ լինի մեր հավաքականի համար: Հարկավոր է, որ նա անձնական նպատակ ունենա մեզ հետ աշխատելու համար: Չեմ հավատում, որ որևէ մեկն ուզում է գալ և մեզ համար ինչ-որ լավ բան անել: Միայն մեկ կետ կարող եմ նշել, որ հայը կարող է իր շահը մի կողմ դնել, իսկ արտասահմանցին՝ կասկածում եմ»,- Vnews.am-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից Գևորգ Ղազարյանը:

Մեր տեղեկություններով ՀՖՖ-ն ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում չի տեսնում տեղացի մասնագետների։ Այս համատեքստում Տեր-Զաքարյանը կարծես իդեալական տարբերակ է։ Այս պահին մեր հայրենակիցն ազատ է, իսկ հավաքականը մարզիչ չունի։ ՀՖՖ-ն պետք է օգտագործի այս հնարավորությունը։ Վստահաբար կարող ենք ասել, որ Տեր-Զաքարայանը միանգամայն համապատասխանում է Գևորգ Ղազարյանի ազգային թիմի մարզչի վերաբերյալ դիտարկումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում