Այն, որ մեր տարածաշրջանում ընթացող գործընթացները բավականին աշխուժացել են և տարբեր հարթակներ են գեներացվում, ակնհայտ է բոլորի համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի տաղավարում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով, չի կարելի բացառել, որ հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում կարող է ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունենալ Փաշինյան-Էրդողան հանդիպում. «Մենք միշտ հանդես են եկել այն դիրքերից, որ հայ-թուրքական ուղղակի երկխոսությունը շատ կարևոր է և Հայաստանը պետք է կարողանա դուրս գալ այն կաղապարներից, որ մեր հարցերը պետք է լուծեն ուրիշները: Մեր հարցերը լուծելուն ուղղված քայլերը միշտ ողջունելի են»,-ասաց նա: