Ըստ Պրահայի համաձայնության՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը:
«Պետք է հետ քաշվեն այն տարածքները, որոնցով անկախացել են Խորհրդային Միությունից: Խորհրդային ժամանակներում երկրի զինվորական շտաբը քարտեզներ է պատրաստել՝ սկսած 1940-ականներից և կարող եմ ասել, որ 1960-ականներից մինչև 1990-ականները այդ քարտեզները համարյա անփոփոխ են եղել: Այդ քարտեզները ժամանակին վավերացրել, կնքել ու ստորագրել են թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունները:
Ընդունելի է եղել երկուս համար էլ: Եթե պայմանագիր եղավ, որ խաղաղության պետք է գնանք ահմանագծման համար, պայմանն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կանգնեն այն տարածքներին, որով անկախացել են: Մինչդեռ անցած տարվա մայիսից սկսած Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածքներ՝ անցնելով այդ խորհրդային սահմաններից դեպի Հայաստանի ներքին տարածքներ»,-ասաց նա: