Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վերջին օրերին բողոքի ակցիաներ են։ Ցուցարարները Արցախի իշխանություններից պահանջում են մանրամասներ Արցախի ապագայի վերաբերյալ։
«Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ակցիաները շարունակական են լինելու։
«Պրահայի հանդիպումից հետո հանրությանը հետաքրքրում է, թե ինչ է լինելու հետո, ուր ենք մենք գնում»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ Հայաստանի մերձիշխանական շրջանակները հնչեցնում են այն միտքը, որ ՀՀ-ն հիմա հնարավորություն չունի ապահովելու Արցախի անվտանգությունը։
Պետրոսյանը նաև նշեց, որ իրենց նպատակը Արայիկ Հարությունյանի լիազորությունները վերցնելն է։