Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քսանամյակի քաշած գիծը

Ամերիկյան դիվանագիտական փակ գրագրության արտահոսքը հրապարակող Վիկիլիքսի հերթական խմբաքանակը, մասնավորապես Հայաստանին վերաբերող մասով, բավական հետաքրքրական ժամանակահատվածում հայտնվեց հրապարակի վրա:

Խոսքն իհարկե Հայաստանի համար հետաքրքրական ժամանակահատվածի մասին է, ու բանը միայն ընդդիմության և իշխանության երկխոսությունն ու դրա ընթացքում առաջացող ցնցումները չեն: Եվ ոչ էլ՝ արտահերթ ընտրության լինել-չլինելը: Ընդհանրապես, Հայաստանի ներքաղաքական կյանքում Վիկիլիքսը կարծես թե փորձում է իր հրապարակումներով բավական հետաքրքրական գիծ քաշել: Անշուշտ, պետք չէ դա ընկալել ուղղակիորեն, որ ասենք Ջուլիան Ասանժը նստել և մտածում է Հայաստանում գիծ քաշելու մասին և որոշում դրա ամենապատեհ ժամանակը: Խոսքն ընդհանրապես հրապարակումների քաղաքական էֆեկտի մասին է, իսկ դրանց հետևում կանգնած իրական կազմակերպիչների կամ նախաձեռնողների մասով, առնվազն այս մեր հրապարակման շրջանակում, ձեռնպահ մնանք ենթադրություններից՝ դրանք թողնելով յուրաքանչյուրի մտքին և պատկերացումներին:

Իսկ ո՞րն է քաշված գիծն ու դրա հետաքրքրականությունը: Բանն այն է, որ Վիկիլիքսի ընթացիկ հրապարակումները բավական հետաքրքրական ժամանակագրություն են պարունակում: Դրանցում արտահայտված են ամերիկյան դիվանագիտության բնորոշումները Հայաստանի անկախության քսան տարիների ընթացքում երկիրը ղեկավարած գրեթե բոլոր առանցքային դեմքերի մասին: Ու կարծես թե ի ցույց է դրվում երկրում համակարգային դեգրադացիայի տանող մի գիծ, որն ի վերջո Հայաստանը հասցրել է ներկայիս խայտառակ, և խայտառակությամբ հանդերձ՝ ողբերգական իրավիճակին: Ու այնպիսի տպավորություն է, որ անկախության քսաներորդ տարեդարձի շեմին ամերիկյան Վիկիլիքսը Հայաստանի դեմքի առաջ հայելի է պարզում՝ «նայիր ու ճանաչիր», կամ «նայիր ու հասկացիր» հորդորով:

Հայաստանի ներկայիս իրավիճակի հատկանշականությունն այն է, որ մենք տասնամյակ ենք ամփոփում, եզրափակում անկախության երկրորդ տասնամյակը: Հայաստանի ընթացքը չափվում է ոչ թե երեք նախագահների պաշտոնավարման ժամկետով, կամ տասից ավելի կառավարությունների գործունեությամբ, այլ տասնամյակներով՝ անկախության տասնամյակներով: Ու այժմ, գտնվելով երրորդ տասնամյակի շեմին, Հայաստանից պահանջվում է արմատապես վերանայել իր անցած ուղին, ձերբազատվել պատրանքներից և նախապաշարումներից, հասկանալ, որ այն ինչ եղել է մինչև հիմա, չի կարող կրկնվել սրանից հետո: Սկզբունքորեն չի կարող, որովհետև նախկինում եղածը կրկնվելու դեպքում ստանալու է առավել դաժան ու ողբերգական դրսևորում, քանի որ կրկնվելու է արդեն շատ ավելի թույլ հասարակական հենքի վրա: Ուստի հետևանքներն էլ լինելու են նույնքան ողբերգական, ինչին ի դեպ մենք կարծես թե ականատես ենք լինում այս կամ այն ոլորտում:

Հետևաբար, անհրաժեշտ է գիծ քաշել ու նայել առաջ, քայլել առաջ: Եվ Վիկիլիքսի հերթական խմբաքանակում ակնհայտորեն նշմարվում է այդ գիծը: Համենայն դեպս՝ պետք է նշմարել: Միգուցե բաներ, որոնք մեզ համար ներսից այդքան էլ տեսանելի չեն, ավելի տեսանելի են կողքից: Ու անկախ այն ամենից, թե ինչ նպատակով են կողքից մեզ դիտարկել, միգուցե մենք պետք է փորձենք այդ կողքի դիտարկումները ծառայեցնել հենց մեր շահին, մեր նպատակներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում