Monday, 05 06 2023
«Փյունիկը» չի ճանաչում «Ուրարտուի» չեմպիոնությունը․ Շնորհավորանք ՀՖՖ նախագահին
Լոս Անջելեսում ընդդեմ Եվրոպայի փոխչեմպիոնի․ Էական տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլի՞ստ
Չեմպիոնական դիմակայություն «Հանրապետականում»․ Արդարությունը կհաղթանակի՞
Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը
Տուխելը նկատեց Հրանտ-Լեոն Ռանոսին․ Հայ հարձակվողը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում
12:36
Եվս 198 մեդալ․ Հայկական սպորտում կգրանցի՞ նոր ռեկորդ
12:06
Դալալոյանը չի գա Հայաստան․ Յանա Եգորյանի հայտը․․․

Վիճակահանության անատոմիան․ Հայաստանի հավաքականի հնարավորությունը․․․

2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվեց D ենթախմբում Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ միասին։ Ի՞նչպես կարելի է գնահատել վիճակահանության արդյունքները և մեր հնարավորությունները։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները։ Մի կողմ դնելով քաղաքական գործոնը վիճակահանությունը կարելի է գնահատել նորմալ։ Օրինակ B ենթախմբում ընդգրվել են Հոլանդիայի, Ֆրանսիայի և Իռլանդիայի ազգային թիմերը։ Այս խմբում հայտնվելու դեպքում երկրորդ տեղի մասին նույնիսկ խոսելը կարծում ենք լուրջ չէր լինի։ Նույնը կարելի է ասել C խմբի մասին, որտեղ ընդրկված են Իտալիայի, Անգլիայի և Ուկրաինայի հավաքականները։ Ինչ խոսքը վիճակահանությունը կարող էր ավելի բարեհաջող լինել, բայց․․․։

Ունենք այն ինչ ունենք և հիմա ժամանակն է մտածել հավաքականի առջև դրված խնդիրը լուծելու հեռանկարների մասին։ «Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է: Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»,- անդրադառնալով վիճակահանությանը ՀՖՖ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։ «Մեր խմբի թիմերից ամենալավը ծանոթ եմ Խորվաթիային և կարծում եմ ի զորու ենք նրանց դեմ պայքարելու: Թուրքիայի հավաքականը նույնպես վատ թիմ չէ, ունեն Եվրոպայում հանդես եկող ֆուտբոլիստներ: Ուելսն էլ է ուժեղ և ամուր թիմ, նույնիսկ Լատվիան նվեր չէ: Բայց մենք պետք է չմտածենք մեր մրցակիցների մասին, այլ շատ աշխատենք և խաղանք մեր ֆուտբոլը, փորձենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Վստահ եմ՝ այդ դեպքում ամեն ինչ կստացվի», – նշել է մեր հավաքականի առաջատարներից Էդուրդ Սպերցյանը։ Մեր ֆուտբոլիստների այս դիտարկումների հետ կարելի է համաձայնվել։ Մենք պետք է պայքարենք, բոլոր մրցակիցների դեմ և ամեն ինչ անենք եզրափակիչ փուլի ուղեգրին տիրանալու համար։ Տարբեր տարիների ընթացքում Հայաստանի հավաքականը դրական արդյունքների է հասել խմբում ընդգրկված բոլոր հավաքականների հետ, բացառությամբ Թուրքիայի։ Վերջինիս հետ մերոնք ընդգրկված էին 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Թե տանը և թե հյուրընկլավելիս Հայաստանի ազգային թիմը զիջել էր թուրքերին միևնույն 0։2 հաշվով։ Հիշեցնենք, որ 2008 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա խաղով սիկզբ էր դրվել այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությանը։ Վիճակահանությունից հետո շատերը պնդում են, որ հայ-թուրքական ֆուտբոլային առաջիկա դիմակությամբ սկիզբ կդրվի ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլը։ Այս խնդրին կանդրադառնանք ավելի ուշ։

Ներկայում Հայաստանի հավաքականը կանգնած է ավելի բարդ խնդրի շուրջ։ Խոսքը գլխավոր մարզիչ չունենալու մասին է։ Վերլուծելով վիճակահանության արդյունքները ՀՖՖ-ն պետք է կարճ ժամանակում գտնի մասնագետի, որը պատասխանատվություն կվերցնի մեր հավաքականի հետ լուրջ խնդիրներ լուծելու։ Եթե անկեղծ լինենք նման մասնագետի գտնել այնքան էլ հեշտ չէ։ Հայաստանի հավաքականի վերջին ելույթները մեղմ ասած տպավորիչ չեն։ Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մարտի վերջին 9։0 հաշվով զիջել էր Նորվեգիային։ Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում էլ Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ երկու խոշոր հաշվով պարտություն էր կրել 1։4 հաշվով զիջելով Շոտլանդիային և 0։5 հաշվով Ուկրաինային։

Այո, մենք ունենք պոտենցիան բայց միևնույն ժամանակ հարկավոր է գործիքակազմ այդ պոտենցիալը ճիշտ օգտագործելու համար։ Մեր տեղեկություններով Հայաստանի հավաքականը նոյեմբերին ընկերական հանդիպումներ է անցկացնելու։ Հավանականությունը մեծ է, որ այդ հանդիպումները Հայաստանի ազգային թիմը կանցկացնի մարզչի գլխավությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում