«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախտիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, կիրակնօրյա դպրոցի համահիմնադիր Արտյոմ Չերնոմորյանի կարծիքով՝ հնարավոր չէ կասեցնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը։ Միևնույն ժամանակ Չերնոմորյանը գտնում է, որ Իսյրայելի վրա մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ն, որը կարող է որոշակիորեն մեղմել այդ գործարքները։ Մեր զրուցակիցը խոսեց նաև ամերիկահայերի անելիքների մասին և նշեց․ «Ցեղասպանության սիմպոզիումներ անելու փոխարեն, ամերիկահայ համայնքը պետք է ցույց տա, որ մենք փոխել ենք մեր արտաքին վեկտորը։ Այդ ժամանակ աջակցություն կստանանք։ Բայց քանի դեռ Հայսատանը Վլադիմիր Վլադիմիրովիչին է գովաբանում, մեր եղբայրները շարունակելու են զոհվել սահմանին»,-նկատեց Չերնոմորյանը։Նրա խոսքերով Իսրայելը չի շտապում Հայաստանում դեսպանատուն բացել, քան ի որ Հայաստանում հրեական համայնքը շատ փոքր է։