Thursday, 08 06 2023
Մխիթարյանը պատրաստ է․ Ինձագին կդիմի ռիսկի
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
Պատմական․ Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը Ռուսաստանում
Պետրակովի ցուցակը․ Ինչու ուկրաինացի մասնագետը փոխեց որոշումը․․․
«Փյունիկը» չի ճանաչում «Ուրարտուի» չեմպիոնությունը․ Շնորհավորանք ՀՖՖ նախագահին
Լոս Անջելեսում ընդդեմ Եվրոպայի փոխչեմպիոնի․ Էական տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլի՞ստ
Չեմպիոնական դիմակայություն «Հանրապետականում»․ Արդարությունը կհաղթանակի՞
Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը

Երբ Հայաստանը գերազանցում է Թուրքիային և Ադրբեջանին․ Վաղը՝ Ֆրանկֆուրտում․․․

Վաղը գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Որակավորման փուլին մասնակցող 53 երկրները կբաժանվեն 10 խմբի (7 խումբ 5-ական թիմերով և 3 խումբ` 6 մասնակիցներով) և կվիճարկեն Եվրո- 2024-ի եզրափակիչ խմբային փուլի 23 ուղեգրերը։ Գերմանիան կմասնակցի Եվրո 2024-ի խմբային փուլին որպես առաջնությունը հյուրընկալող երկիր։ Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնական զբաղեցրած թիմերը կնվաճեն Եվրո 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։ Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին։ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Վիճակահանությունից առաջ ՈւԵՖԱ-ն հաշվի առնելով Ազգերի լիգայի արդյունքները 53 հավաքականներին բաշխել է 6 զամբյուղներում։

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ազգային թիմն ընդգրվել է 3-րդ զամբյուղում։ Մինչև այս մեր ազգային թիմը եղել ավելի ցածր զամբուղներում։ Հայաստանի հետ միևնույն զամբյուղում են Ուկրաինան, Իսլանդիան, Նորվեգիա, Սլովենիան, Իռլանդիան, Ալբանիան, Չեռնոգորիան, Ռումինիան և Շվեդիան։ Այս հավաքականների հետ մեր ազգային թիմը չի կարող ընդգրկվել միևույն ենթախմբում։ Համեմատության համար նշենք, որ 4-րդ զամբյուղում են Վրաստանը, Հունաստանը Թուրքիան, Ղազախստանը, Լյուքսեմբուրգը Ադրբեջանը, Կոսովոն, Բուլղարիան, Ֆարերյան կղզիները և Հյուսիսային Մակեդոնիան։ Փաստորեն, առաջիկա վիճակահանությունում Հայաստանն ունի ամենաբարձր դիրքը տարածաշրջանում և գերազանցում է այնպիսի հավաքականների ինչպիսիք են Թուրքիան, Հունաստանը, Բուլղարիան։ Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ վիճակահանության արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականները չեն կարող ընդգրկվել նույն խմբում։ Մինչ դեռ կա հավանականություն, որ Հայաստանի հավաքականը միևնույն խմբում կընդգրկվի Թուրքիայի ազգային թիմի հետ։ Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն մեր ազգային հավաքականի առաջ խնդիր է դրել նվաճել Եվրո-2024-ի եզրփակիչ փուլի ուղեգիր։

Այս տարի Ազգերի լիգայի խաղարկությունում մեր հավաքականը անհաջող ելույթ ունեցավ B դիբիզիոնից նահանջելով C դիվիզիոն։ Ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված եղավ ժամանակից շուտ խզել պայմանագիրը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հետ։ Այս պահին մեր հավաքականը չունի մարզիչ։ Վիճակահանությունից հետո կարծում ենք ավելի հեշտ կլինի գնահատել Հայաստանի հավաքականի հնարավորությունները։ Նշենք, որ եվրոպական գոտում այլևս հեշտ մրցակիցներ չկան։ Օրինակ երկրորդ զամբյուղում են ընդգրկված այնպիսի հավաքականներ ինչպիսիք են Անգլիան կամ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան։

Ստորև ներկայացնում ենք բոլոր՝ 6 զամբուղները

Զամբյուղ 1

Նիդերլանդներ
Խորվաթիա
Իսպանիա
Իտալիա
Դանիա
Պորտուգալիա
Բելգիա
Հունգարիա
Շվեյցարիա
Լեհաստան

Զամբյուղ 2

Ֆրանսիա
Ավստրիա
Չեխիա
Անգլիա
Ուելս
Իսրայել
Բոսնիա և Հերցեգովինա
Սերբիա
Շոտլանդիա
Ֆինլանդիա

Զամբյուղ 3

Ուկրաինա
Իսլանդիա
Նորվեգիա
Սլովենիա
Իռլանդիա
Ալբանիա
Չեռնոգորիա
Ռումինիա
Շվեդիա
Հայաստան

Զամբյուղ 4

Վրաստան
Հունաստան
Թուրքիա
Ղազախստան
Լյուքսեմբուրգ
Ադրբեջան
Կոսովո
Բուլղարիա
Ֆարերյան կղզիներ
Հյուսիսային Մակեդոնիա

Զամբյուղ 5

Սլովակիա
Հյուսիսային Իռլանդիա
Կիպրոս
Բելառուս
Լիտվա
Ջիբրալթար
Էստոնիա
Լատվիա
Մոլդովա
Մալթա

Զամբյուղ 6

Անդորրա
Սան Մարինո
Լիխտենշտեյն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում