«Եթե Արցախն ինքը մերժելու է այն գործընթացը, որն արել է հանուն իր անկախության՝ բազմաթիվ հարցեր է առաջացնելու»,-«Առաջին լրատվական»-ի տաղավարում ասաց Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչությունն անվտանգ ապագա չի կարող ունենալ, բայց նաև պետք է հասկանալ՝ Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, ի՞նչ է ուզում․ «Արցախը պետք է փորձի նույնիսկ այս իրավիճակում իր սուբյեկտայնությունը դրսևորի»,-եզրափակեց նա։