Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կրկնում ենք մեր կոչն Ադրբեջանին՝ զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարպենտերը ելույթ է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի և բանակցային գործընթացի կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ օգնելով Հայաստանին և Ադրբեջանին աշխատել համապարփակ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինքենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումն ու հետագա առաջընթացը նրանց բանակցություններում։ Պետքարտուղար Բլինքենը նաև մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնության հասնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերին, ինչպես նաև Ադրբեջանից Հայաստան 17 ռազմագերիների վերադարձին։

Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ լուծելու չլուծված խնդիրները։ Առանց հաշտեցման չի լինի տևական խաղաղություն, և դիվանագիտությունն այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն է։ Անցյալ շաբաթ սոցիալական ցանցերի ալիքներում հայտնված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը գնդակահարում անզեն հայ գերիներին, պետք է ամբողջությամբ և անաչառ հետաքննվի: Ձերբակալվածների նկատմամբ ցանկացած դաժանություն կիրառած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանի գլխավոր դատախազի սկսած հետաքննությունը և հիշեցնում ենք կողմերին՝ կատարել իրենց պարտավորությունները՝ արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և նման գերիների հետ վարվել իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան։

Սեպտեմբերի 13-ին և 14-ին, այնուհետև սեպտեմբերի 28-ին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները լուրջ մտահոգել են Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խստորեն հետևել հրադադարի կայուն ռեժիմին, իրենց զինված ուժերը հետ քաշել և պահել որոշակի հեռավորության վրա, շարունակել բանակցությունները սահմանազատման շուրջ՝ հաջակցություն խաղաղ կարգավորման: Մենք կրկնում ենք մեր կոչն Ադրբեջանին՝ զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր՝ մինչև սեպտեմբերի 12-ի գիշերը մարտական գործողությունների սկսվելը։ Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, այլ ոչ թե բռնության։ Անցած շաբաթ հայ զինվորների և ցամաքային ականներից՝ Ադրբեջանի խաղաղ բնակիչների մահը պարզ և միաժամանակ ողբերգական կերպով ցույց է տալիս այդ հակամարտության մարդկային հետևանքները:

Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է վստահության ամրապնդման և հակամարտությունների կանխարգելման հարցում ԵԱՀԿ-ի միջոցների ակտիվացմանը, ներառյալ՝ Հայաստանի խնդրանքով փաստահավաք առաքելության ստեղծումը: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրատապ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, վստահության ամրապնդման և միջազգային պարտավորությունները կատարելու ուղղությամբ: Խրախուսում ենք հետագա առաջընթացը անհայտ կորածների խնդրի լուծման և մնացած բոլոր ռազմագերիների վերադարձի հարցում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համապարփակ խաղաղ գործընթացին և հանձնառու է աշխատել երկկողմանի՝ Եվրամիության նման գործընկերների հետ և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է»,- ասված է դեսպան Քարպենտերի հայտարարությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում