Ուկրաինայում կորուստների պատճառով ՌԴ-ն իր «Վագներ» մասնավոր ընկերության միջոցով վարձկաններ է փնտրում Թուրքիայում, Սերբիայում, Չեխիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Գերմանիայում, Մոլդովայում, Կանադայում և լատինամերիկյան երկրներում: Այս մասին գրում է լոնդոնյան «Middle East Asia» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հավաքագրման նոր արշավը կազմակերպվել է եվրոպաբնակ ռուսաստանցի օլիգարխների և նրանց միջնորդների միջոցով, որոնք կապի մեջ են տեղի կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ: Օտարերկրյա վարձկաններին, «Middle East Eye»-ի տեղեկություններով, գայթակղում են բարձր աշխատավարձերով՝ առաջարկելով ամսական 10 հազար դոլար։ Պատերազմից առաջ այն կազմել է 3-5 հազար։