Գնաճային ճնշումները երկու մակարդակում կարելի է դիտարկել՝ արտաքին գնաճային ճնշումներ և գնաճային ճնշումներ, որոնք ի հայտ են գալիս ներքին գործոնների հաշվին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ավենյու քոնսալթինգ գրուպ» ընկերության գործադիր տնօրեն, «Էքսփորթ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր, տնտեսագետ Կարեն Մարտիրոսյանը:
«Մասնավորապես, այս տարվա ընթացքում մեր տնտեսությունը մի յուրահատուկ իրավիճակի առջև կանգնեց, երբ հյայտնի իրադարձությունների պատռճառով տեղի ունեցավ բավական մեծ միգրացիա դեպի Հայաստան, որը ենթադրում եմ՝ ժամանակավոր է, և ի լրումն արտաքին գնաճային գործոնների, մենք նաև ունեցանք ներքին պահանջարկի կտրուկ աճի, որը բերեց լրացուցիչ գնաճային ռիսկերը: Միանշանակ պնդել, որ գնաճը պայմանավորված է միայն արտաքին գործոններով, համարում եմ, որ ճիշտ չէ»,-ասաց նա: