«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ Երևանը պետք է անի առավելագույնը Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորված մեխանիզմ ձևավորելու համար։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Հայաստանն ինքն է այսօր խոցված վիճակում և մինչև չվերականգնվի՝ չի կարող երաշխավորել Արցախի հայկականությունը ․ «Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արցախի հայկականության երաշխիքները թուլանում են։ Պատրանքներ չունենանք․ որևէ փաստաթուղթ չի կարող բարենպաստ լինել հայկական կողմի համար։ Ղարաբաղի անկախության օրակարգը մնացել է նոյեմբերի 9-ի փլատակների տակ»,-եզրափակեց նա։