Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Պատրաստվում եմ վերսկսել շփումներս Ադրբեջանի քաղհասարկության հետ․ Օհանջանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում որոշվեց ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայել Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այդ որոշման մասին, ի՞նչ է այն ենթադրում, ինչպե՞ս դրան կարձագանքի Մոսկվան։

Ես շատ դրական եմ վերաբերում նման որոշմանը, թեև պետք է նշեմ, որ հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ, քննարկման փուլում է։ Բայց հակամարտող կողմերն արդեն սկզբունքային համաձայնության են եկել, այժմ տեխնիկական համաձայնագիր է ընթանում, որը որոշ ժամանակ կպահանջի ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար։ Ռուսաստանն, իհարկե,  հիացած չէ նման որոշումով։ Կարծում եմ, որ հենց քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը՝ ռազմականի փոխարեն, ենթադրում է Ռուսաստանի հնարավոր արձագանքի որոշակի դիտարկում։ Քաղաքացիական առաքելությունը փոխզիջում է. Սա, կարծում եմ, հաշվի են առել և՛ Ադրբեջանի և՛ Հայաստանի ղեկավարները։

-Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ նախատեսում են շարունակել ոչ պաշտոնական շփումները Ստեեփանակերտի հետ Սրանով նա փաստորեն հաստատել է, որ Ստեփանակերտի հետ թեկուզ ոչ պաշտոնական, բայց շփումներ կան։ Ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում հնարավո՞ր է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն։

Անկասկած, Ադրբեջանի և ԼՂՀ ուժային կառույցների ներկայացուցիչների միջև շփումը տեղի է ունենում ոչ պաշտոնական մակարդակով։ Այլ կերպ լինել չի կարող, անհրաժեշտ է լուծել մի շարք հումանիտար ու տնտեսական հարցեր, ինչպիսիք են գազամատակարարման ապահովումը, էլեկտրահաղորդման գծերի ու հաղորդակցությունների անխափան շահագործումը։ Թշնամու  հետ շփումն անհրաժեշտ է, և դա ամենևին չի ենթադրում զիջումներ ազգային նշանակության հարցերի շուրջ։ Հարկավոր է շփվել հակառակորդի հետ և հաստատել աշխատանքային վստահելի կապեր, հատկապես, եթե թշնամիդ քո հարևանն է։ Դուք պետք է խոսեք ձեր հարևանի հետ: Ի դեպ, չեմ թաքցնում, որ մոտ ապագայում վերսկսելու եմ իմ խաղաղապահ գործունեությունը, վերսկսելու եմ շփումը ադրբեջանական հանրության, քաղհասարակության  հետ։ Սա անհրաժեշտ է խաղաղ գոյակցության, պետականության  երկու տարբեր գաղափարախոսությունների ու հայեցակարգերի համակեցության համար։

-Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախին, ի՞նչ կարգավիճակ կունենա նա, այն դեպքում, երբ Ալիևը շարունակում է հայտարարել, որ Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են ու նրանց վերաբերյալ նա Հայաստանի հետ այլևս խոսելիք չունի։

-Մեզ համար սա նորություն չէ։ Մենք մտադիր չենք հրաժարվել հռչակված անկախության կերտման ընթացքից։ Եվ մենք կօգտագործենք բոլոր հնարավոր ռեսուրսները, որպեսզի օրինականացնենք Ադրբեջանից մեր անկախությունը միջազգային իրավունքի շրջանակներում, և կհասնենք դրան, երբ Ադրբեջանն ինքը ճանաչի այդ իրողությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում