Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝ «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը:

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, այդ թվում՝ մաքսային ոլորտում բարձր մակարդակի համագործակցությունը:

«Այս համատեքստում, մեծապես կարևորում ենք հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը՝ որպես մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության շղթայի բարելավման ու դյուրացման, ինչպես նաև տարանցիկ կարողությունների զարգացման կարևոր գրավական, մասնավորապես, Հայաստանը Սև ծովին կապող ճանապարհին»,-նշել է Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով մաքսային ոլորտում համագործակցության երկկողմ օրակարգում ներառված բազմաթիվ հավակնոտ ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքները շարունակում են ակտիվ իրագործվել:

ՊԵԿ նախագահը կարևորել է դեռևս 2019 թ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրված արձանագրության հիման վրա՝ տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ երկու պետությունների միջև արդեն իսկ ներդրված նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք կիրառումը՝ որպես համատեղ մաքսային հսկողության իրականացման և այդ հսկողության դյուրացման ու արդյունավետության բարձրացման կարևոր գործիք:

Ռուստամ Բադասյանը միաժամանակ վստահություն է հայտնել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև ստորագրված՝ բեռնված տրանսպորտային միջոցների վրա էլեկտրոնային կապարակնիքների կիրառման ներդրման պատրաստակամության մասին հուշագիրը նույնպես փոխադարձ համաձայնությամբ լիարժեք և արդյունավետ կիրականացվի:

ՊԵԿ նախագահը կարևորել է երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք նորաբաց անցակետի լիարժեք գործարկման ճանապարհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում