Saturday, 03 12 2022
Ճանապարհահատվածը միակողմանի փակ է. Օշականի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
12:15
Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև. Նեդ Փրայս
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հանդես է եկել տեսաուղերձով
Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի
«Աստղիկ» ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժնի վարիչի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ Shamshyan.com
Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում. Ճանապարհային դեպարտամենտ
Օրվա թիվը` 6121
Հիվանդանոցից դատապարտյալը դիմել է փախուստի․ շարունակվում են նրա որոնողական աշխատանքները
Համընդհանուր հայտարարագրումը` «սոցիալական կոնֆետ». քաղաքացին կկիսի գործարարի բեռը
Ռուբեն Վարդանյանը նախարարներին ժամանակ է տվել ու խախտել պայմանավորվածությունը. «Ժողովուրդ»
Այս պահին փոխարժեքը կայուն է և քիչ հավանական է, որ կտրուկ փոփոխվի. չի կարելի պնդել, որ ՏՏ ոլորտը վատ վիճակում է
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի պահվել ՔԿՀ-ում. «Հրապարակ»
Թվայնացումը պետք է լինի ամբողջ հանրապետության մակարդակով
«ՔՊ»-ն փոխում է կուսակցության գրասենյակի հասցեն. «Հրապարակ»
«Գնացին ԱԺ-ում կնքեցին իրենց քաղաքական կապիտուլյացիան ու հեռացան. է՞ս էր ձեր պայքարը». «Ժողովուրդ»
Բաքուն կրկին կոչ է արել ռուս խաղաղապահներին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտությունը
«Մուրճի ու սալի» արանքում Հայաստանի «արաբական» բարձիկի հեռանկարը
Հրդեհ տանը․ հայտնաբերվել է բնակչի ծխահարված դին
00:45
Սպիտակ տունը պարզաբանել է Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին Բայդենի հայտարարությունը
Մի դեպքի մասին եմ իմացել որոշ ժամանակ առաջ, որ ինձ հանգիստ չի տալիս. Ժաննա Անդրեասյան
Այս տարի ՀՀ քաղաքացիություն է ստացել 15 հազար մարդ
Մոսկվայում հրդեհ է բռնկվել Միկոյանովսկի մսամթերքի գործարանում
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
Արմավիրի գյուղերից մեկում 2.5 տարեկան տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի նամականիշի մարման արարողությանը
Մարդկանց գլխուղեղի չիպավորումը կսկսի 6 ամսից
«Սուրմալուի» պայթյունից վիրավորվածներն ու զոհերի ընտանիքները սկսել են աջակցություն ստանալ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին
ՀԱՊԿ-ի առաջ Հայաստանը երկու վետո դրեց. Փաշինյանը կարող է այն «ծախել» միջազգային հանրությանը

ԱՄՆ աջակցում է ԵԱՀԿ Փաստահավաք առաքելություն ստեղծելու Հայաստանի առաջարկը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարպենտերը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական վերջին զարգացումներին։ Ելույթում մասնավորապես ասվում է.

«Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ օգնելով Հայաստանին և Ադրբեջանին աշխատել համապարփակ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինքենը եռակողմ զրույց ունեցավ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսեց վստահության ձևավորումը և հետագա առաջընթացը նրանց բանակցություններում։ Պետքարտուղար Բլինքենը նաև մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերի համար՝ կարևորելով Ադրբեջանից Հայաստան 17 ռազմագերիների վերադարձը։

Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ լուծել չլուծված խնդիրները։ Առանց հաշտեցման չի լինի տևական խաղաղություն, և դիվանագիտությունն այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն է։ Անցյալ շաբաթավա վերջին սոցիալական ցանցերում հայտնված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը մահապատժի ենթարկում անզեն հայ գերիներին, պետք է ամբողջությամբ և անաչառ հետաքննվի: Ձերբակալվածների նկատմամբ ցանկացած խոշատնգումների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից հարուցված հետաքննությունը և հիշեցնում ենք կողմերին՝ պահպանել իրենց պարտավորությունները՝ արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերիների հետ վարվել իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան։

Սեպտեմբերի 13-14-ի և սեպտեմբերի 28-ին հրադադարի վերջին խախտումները խիստ մտահոգում են Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին խստորեն պահպանել կայուն հրադադարը, հետ քաշել և հեռացնել իրենց զինված ուժերը և շարունակել բանակցությունները սահմանների սահմանազատման շուրջ՝ աջակցելու խաղաղ կարգավորմանը։ Մենք կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը՝ սեպտեմբերի 12-ի գիշերը ռազմական գործողությունների բռնկումից առաջ: Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների, ոչ թե բռնության միջոցով։ Անցած շաբաթվա ընթացքում ականներից հայ զինվորների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահը հստակ և ողբերգական կերպով ցույց է տալիս այս հակամարտության շարունակական հումանիտար հետևանքները։

Վերջապես, պարոն Նախագահ, Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ-ի՝ վստահության ամրապնդման և հակամարտությունների կանխարգելման գործիքների ակտիվացմանը, ներառյալ Փաստահավաք առաքելության ստեղծումը, ինչպես պահանջվել է Հայաստանի կողմից: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրատապ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, վստահության ամրապնդման և միջազգային պարտավորությունների և պարտականությունների հանդեպ իրենց հաշվետու լինելու համար։ Մենք խրախուսում ենք հետագա առաջընթացը անհայտ կորածների խնդրի լուծման և մնացած բոլոր ռազմագերիների վերադարձի հարցում։ Միացյալ Նահանգները աջակցում է համապարփակ խաղաղ գործընթացին և հանձնառու է աշխատել երկկողմանի՝ Եվրամիության նման սերտ գործընկերների և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում