Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ։
ԲԴԽ լրատվական ծառայությունից տեղեկացնում են. «ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը»։
Հիշեցնենք՝ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ անդամ ընտրվել էր երեկ. ԱԺ-ում փակ-գաղտնի քվեարկությամբ նրա թեկնածությանը կողմ էր եղել 67 պատգամավոր։