Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Որպես ՌԴ քաղաքացի՝ կոչ եմ անում ՌԴ իշխանություններին՝ մի լռեք. սա երկակի ստանդարտ է

Մոտ 3 շաբաթ առաջ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, այդ ագրեսիայի ընթացքում տեղի ունեցան ռազմական հանցագործություններ. արդեն հոկտեմբերի 2-ին համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի «խիզախ» զինվորականները գնդակահարում անզեն հայ զինծառայողներին, որոնք գերի էին վերցրել:

Այս առնչությամբ, «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արամ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դա ռազմական հանցագործության աղաղակող փաստ է. «Այդ փաստի առնչությամբ Հայաստանի կառավարությունը, ՊՆ-ն և այլ կառույցներ հանդես են եկել հայտարարություններում: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, պետություններ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Կանադան, Հունաստանը, Կիպրոսը, ԵՄ-ն դատապարտել են այդ փաստը: Ամենահետաքրքիրն այն է, որ այս հարցում Ռուսաստանը ոչ միայն զգուշավորություն ու պասիվություն է դրսևորել, այլ Ռուսաստանը ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով, որի հետ ես անձամբ ծանոթ եմ, հայտարարել է, որ պետք է հետաքննել այդ տեսագրությունը: Փաստացի նրանք հավասարության նշան են դրել ագրեսորի և զոհի միջև: Սա շատ վիրավորական է:

Երկրորդ, ես կարծում եմ, որ շատ վիրավորական է նաև, որ ՌԴ պետդումայի, Դաշնության խորհրդի համապատասխան հանձնաժողովները չեն դատապարտել այդ ռազմական հանցագործությունները: Ստացվում է, որ մեր հիմնական դաշնակից Ռուսաստանը չի դատապարտել դա: Ավելին ասեմ, ՀԱՊԿ-ի գծով մեր երկու դաշնակիցները՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, դատապարտել են Հայաստանին և պաշտպանել Ադրբեջանին: Այսինքն պաշտպանել են այն պետությանը, որը ռազմական հանցագործություններ է գործել»,-ասաց Արամ Խաչատրյանը:

Նա հվելեց, որ երեկ Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, հանդես է եկել խիստ հայտարարությամբ. «Արա Աբրահամյանը հայտարարել է, որ ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը ոչ միայն Ժնևի կոնվեցիայի կոպիտ խախտում է, այլ սա ևս մեկ ապացույց է, որ անհրաժեշտ է անհապաղ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անկախությունը:

Ցեղասպանության այդ ակտը դատապարտել է նաև հայտնի ռուս երգչուհի, հաղորդավարուհի Կատյա Գորդոնը, որը հայտարարել է, որ հայ զինծռայողների գնդակահարությունը ցեղասպանություն է և ստորություն:

Կան հարցեր Հայաստանի ՊՆ-ին ուղղված: Ադրբեջանի կողմից Հայաստանին ինքնիշխան տարածքի վրա հարձակվելուց հետո Ադրբեջանի բանակի որոշ դիվերսիոն խմբեր գտնվել են Հայաստանի տարածքում: Հնարավոր է, որ դրանց շարքում է եղել նաև այն խումբը, որը գնդակահարել է հայ զինծառայողներին: Ընդ որում, հայ զինծառայողներին գնդակահարել են հենց Հայաստանի տարածքում և ամենավիրավորականն այն է, որ այդ դիվերսիոն խմբերը երկու օր առաջ անխոչընդոտ լքել են Հայաստանի տարածքը: Հիմա հարց ՊՆ-ին՝ ինչո՞ւ եք նրանց ազատ թողել հեռանան: Ինչու եք թույլ տալիս, որ ռազմական հանցագործները ազատորեն լքեն մեր տարածքը, ինչի՞ հիման վրա»,-ընդգծեց Արամ Խաչատրյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանը ճանաչել որպես հանցագործ պետություն. «Ես որպես Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչ, որպես ՌԴ քաղաքացի, կոչ եմ անում ՌԴ իշխանություններին ավելի ակտիվ արտահայտել իր կարծիքը այս հարցում, եթե կա հանցագործություն, դրա մասին պետք է բարձրաձայնել, չպետք է հավասարության նշան դնել ագրեսորի ու զոհի միջև: Այստեղ պետք չեն երկակի ստանդարտներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում