Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

Երևան-Ստեփանակերտ՝ փխրուն բալանսի կառավարման զգայուն խնդիրը

ՌԴ արտգործնախարարության խոսնակ Զախարովան հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, բանակցություններին գրեթե զուգահեռ հայտարարել էր, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել բոլոր այն քայլերին, որոնք կնպաստեն Կովկասում իրավիճակի կայունացմանը: Նա ասել է, որ բոլոր հարցերի լուծումները արտացոլված են հայտնի եռակողմ հայտարարություններում, իսկ արևմտյան մոտեցումները լիովին բալանսավորված չեն: Պետք է ենթադրել, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակն ակնարկում է այն մասին, որ արևմտյան մոտեցումները Արցախը դիտարկում են Ադրբեջանի մաս: Համենայն դեպս, գոնե առայժմ այդ մասին բավականին թափանցիկ ակնարկում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մի շարք ելույթներում՝ սկսած «նշաձողն իջեցնելու» մասին հայտնի ելույթից: Արևմուտքը ոչ միայն չի հերքել դա, այլ ողջունել է Նիկոլ Փաշինյանի այդ ելույթները:

Ռուսաստանի մոտեցումը այդ իմաստով կարծես թե նույնքան պարզ է՝ Մոսկվան առաջարկում է անորոշ ժամանակով հետաձգել Արցախի կարգավիճակի հարցը, պահպանել ներկայիս ռազմա-քաղաքական ստատուս-քվոն և տնտեսական ստատուս-քվոն փոխել կոմունիկացիաները բացելով, որում նա իրեն վերապահում է Հայաստանի տարածքով Նախիջևան-Ադրբեջան բեռնափոխադրումների հսկիչ: Եթե իրավիճակը զարգանում է Արևմուտքի մոտեցումների տրամաբանությամբ, ապա Ռուսաստանը կանգնում է խնդրի առաջ՝ Արցախում իր ներկայության «իմաստազրկման»: Դա, իհարկե, չի լինի ակնթարթային, բայց թերևս կդառնա տեսանելի ապագայի համար անխուսափելի: Մյուս կողմից, սակայն, կա թերևս նաև հետևյալ հնարավոր սցենարը, երբ Արցախը հրաժարվում է Արևմուտքի մոտեցումից, չի ընդունում այն՝ թեկուզ գնալով նաև Հայաստանի քաղաքական դիրքավորմանը հակառակ: Այդ պարագայում, սակայն, առաջանում է անվտանգության հարցը, որովհետև Ադրբեջանը կգնա թերևս իրավիճակի սրացման, իսկ Արևմուտքը չի ունենա դա զսպելու մոտիվ: Կարո՞ղ է զսպել Ռուսաստանը, ապահովագրել Արցախը նորանոր «փարուխներից»: Ավելին, կա գուցե հիմք դիտարկելու նաև տարբերակ, երբ Ադրբեջանը սրացման գնում է Հայաստանի տարածքի նկատմամբ, կամ՝ և-և, թե Արցախի, թե Հայաստանի նկատմամբ, էլ ավելի մեծացնելով Ռուսաստանի վրա ճնշման բեռը:

Մոսկվան ունի՞ այդ մարտահրավերներին հակազդելու ռեսուրս, երբ այսօր լրջագույն խնդիրների է բախվում ուկրաինական ուղղությամբ: Եթե ունի, ապա ինչո՞ւ այն չի գործադրվել մինչ այժմ: Արդյո՞ք Հայաստանին որևէ քաղաքական օրակարգ պարտադրելու համար, կապված օրինակ «միութենական պետության», կամ «միջանցքային» հարցի հետ: «Միութենական պետության» առումով հարցը թերևս այսօր խիստ տեսական է մի շարք պատճառներով: Ինչ վերաբերում է «միջանցքային» հանգամանքին, ապա հարց է առաջանում՝ Հայաստանը հրաժարվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի՞ց՝ եթե Մոսկվան ունի պարտադրելու անհրաժեշտություն, թե՞ Բաքուն է պահանջում ավելին և Ռուսաստանը, չունենալով այդ պահանջը զսպելու կարողություն, փորձում է այդ ավելին կորզել Հայաստանից: Ի վերջո, այդ պարագայում Հայաստանի համար արևմտյան ակտիվությունն ու մոտեցումները դառնում են բալանսավորման կարևոր հանգամանք:

Իհարկե ամենևին ոչ այն, ինչ Հայաստանը կերազեր իր կամ Արցախի համար, բայց այդուհանդերձ բալանսավորման նվազագույն հնարավորություն, եթե Ռուսաստանը չունի իր մասնակցությամբ «բալանսավորված» եռակկողմ հայտարարությունների տառն ու ոգին պահելու և իրականացման հասնելու կարողություն, այլ պահանջելու է Հայաստանից ավելին՝ քան գրված է պատերազմի պարտության այդ պահի հետևանքով: Միևնույն ժամանակ, անկասկած է, որ արևմտյան մոտեցումների հանգամանքը էապես շոշափում է գծեր, որոնք Ռուսաստանի համար կարող են դիտվել ռազմավարական՝ դրանից բխեցնելով որոշակի արձագանքներ կամ քայլեր, որոնք Հայաստանի համար կարող են առաջացնել նոր ռիսկեր: Ընդ որում, մեղմ ասած բաց է այդ ռիսկերի հուսալի զսպման հարցում Արևմուտքի թե պատրաստակամության, թե նաև կարողության խնդիրը: Իրավիճակի կառավարումը Հայաստանից և Արցախից պահանջելու է բալանսավորված խաղի նոր որակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում