Saturday, 03 12 2022
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հանդես է եկել տեսաուղերձով
Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի
Ճանապարհահատվածը միակողմանի փակ է. Օշականի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում. Ճանապարհային դեպարտամենտ
«Աստղիկ» ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժնի վարիչի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ Shamshyan.com
Օրվա թիվը` 6121
Հիվանդանոցից դատապարտյալը դիմել է փախուստի․ շարունակվում են նրա որոնողական աշխատանքները
Համընդհանուր հայտարարագրումը` «սոցիալական կոնֆետ». քաղաքացին կկիսի գործարարի բեռը
Ռուբեն Վարդանյանը նախարարներին ժամանակ է տվել ու խախտել պայմանավորվածությունը. «Ժողովուրդ»
Այս պահին փոխարժեքը կայուն է և քիչ հավանական է, որ կտրուկ փոփոխվի. չի կարելի պնդել, որ ՏՏ ոլորտը վատ վիճակում է
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի պահվել ՔԿՀ-ում. «Հրապարակ»
Թվայնացումը պետք է լինի ամբողջ հանրապետության մակարդակով
«ՔՊ»-ն փոխում է կուսակցության գրասենյակի հասցեն. «Հրապարակ»
«Գնացին ԱԺ-ում կնքեցին իրենց քաղաքական կապիտուլյացիան ու հեռացան. է՞ս էր ձեր պայքարը». «Ժողովուրդ»
Բաքուն կրկին կոչ է արել ռուս խաղաղապահներին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտությունը
«Մուրճի ու սալի» արանքում Հայաստանի «արաբական» բարձիկի հեռանկարը
Հրդեհ տանը․ հայտնաբերվել է բնակչի ծխահարված դին
00:45
Սպիտակ տունը պարզաբանել է Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին Բայդենի հայտարարությունը
Մի դեպքի մասին եմ իմացել որոշ ժամանակ առաջ, որ ինձ հանգիստ չի տալիս. Ժաննա Անդրեասյան
Այս տարի ՀՀ քաղաքացիություն է ստացել 15 հազար մարդ
Մոսկվայում հրդեհ է բռնկվել Միկոյանովսկի մսամթերքի գործարանում
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
Արմավիրի գյուղերից մեկում 2.5 տարեկան տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի նամականիշի մարման արարողությանը
Մարդկանց գլխուղեղի չիպավորումը կսկսի 6 ամսից
«Սուրմալուի» պայթյունից վիրավորվածներն ու զոհերի ընտանիքները սկսել են աջակցություն ստանալ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին
ՀԱՊԿ-ի առաջ Հայաստանը երկու վետո դրեց. Փաշինյանը կարող է այն «ծախել» միջազգային հանրությանը
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքը նվազել է

Երևանը և Ստեփանակերտը պետք է ոսկերչական նրբության աշխատանքներ սկսեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որի մեջ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության վերաբերյալ, արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելը ենթադրում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։

Կուզենայի անկեղծ ասեիք՝ Դուք լու՞րջ եք հարցնում։ Հայաստանում և Արցախում կյանք է մտել երկու սերունդ, որ ԼՂ խնդրի շուրջ դիլետանտական պատկերացում ունի, նրանց թվում է՝ մինչև 2020թ․ նոյեմբերի 9-ը ԼՂ-ն կամ Արցախը անկախ պետություն էր։ Իրականում 1991թ․ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը օրենքով լուծարել է ԼՂԻՄ-ը։ Քաղաքական պայքարը, ղարաբաղյան առաջին պատերազմը հետապնդել է ոչ թե Աղդամում նռան այգիներ հիմադրելու, իսկ Ջեբրայիլում մերձարևադարձային մրգեր աճեցնելու, այլ՝ ԼՂ սուբյեկտությունը վերականգնելու, նրա ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու նպատակ։ Մենք մի բացառիկ հնարավորություն, երբ Ադրբեջանը 1997-ի տարեվերջին պատրաստ էր ԼՂ հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, մի բան, որ ապագա անկախ կարգավիճակի իրավա-քաղաքական հիմք էր, բաց ենք թողել։ Քառասունչորսօրյա պատերազմում մեր պարտությունը Բաքվի հնարավորությունն է՝ փակելու ԼՂ հարցը։ Որքանով դիտարկվում է՝ Պրահայում քննարկվել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակ եւ մեխանիզմներ ստեղծելու թեման։ Այս ուղղությամբ ոսկերչական աշխատանք պետք է սկսեն Երևանը և Ստեփանակերտը։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը դրական պատասխան չի տվել՝ ապաշրջափակման մասին Հայաստանի առաջարկին։ Արդյոք Բաքուն մինչև վերջ պնդելու է միջանցքի գաղափարը ու առանց դրա տրամադրման հնարավոր չի լինելու գնալ ապաշրջափակման։

-Դա այս պահին կարևոր չէ։ Ալիևը խոստովանել է, որ խաղաղության պայմանագրում ապաշրջափակման հետ կապված հարցերը տեղ չեն գտնելու։

-Հայաստանը համաձայնություն է հայտնել՝ դյուրացնելու ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ՝ որքանով որ առնչություն կունենա։ Առաքելության աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամսով։ Ինչպե՞ս սրան կարձագանքի Մոսկվան։

Անձամբ ես այդ առաքելությանը կարևորություն չեմ տալիս։ Սկզբուքային է, որ կողմերը համաձայնել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել 1991թ․ դեկտեմբերի 21-ի դրությամբ սահմաններով։

Եվ եթե այդ նախնական պայմանավորվածությունը հարգվի, կարծում եմ Ռուսաստանը դժգոհելու առիթ չի ունենա։ Եթե պոստխորհրդային ստատուս-քվոն չի փոխվում, ապա տարածաշրջանը սկզբունքորեն մնում է աշխարհաքաղաքական ռուսաստանյան գոտում։

-Ալիևը հայտարարել է, որ մենք աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը, որ երկու երկրների աշխատանքային խմբերը պետք է զբաղվեն խաղաղության պայմանագրի տեքստի նախապատրաստումով։ Ինչքանո՞վ եք հնարավոր համար խաղաղության պայմանագրի ստոարագրումը, ներքաղաքական ի՞նչ իրավիճակի այն կհանգեցնի Հայաստանում։

-Այսինքն, Հայաստանում կան ուժեր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը դե՞մ են։ Իսկ ի՞նչ են առաջարկում։ «Նոր պատերազմ՝ նոր տարածքնե՞ր»։ Դժգոհություն, իհարկե, լինելու է, բայց չեմ կարծում, թե կհասնի հանրային ընդվզման։ Նույնը, ի դեպ, հնարավոր է Ադրբեջանում։ Այնտեղ էլ երկու սերունդ մեծացել է «Երևանը վաղնջական ադրբեջանական քաղաք» է ցնորամտությամբ։ Չեմ բացառում, որ պայմանավորվածություններից հրաժարվելու միտումով Ալիևը Բաքվում կարող է «համազգային դժգոհություն»  բեմականացնել։ Բայց չշտապենք ենթադրություններ անել։

Ինչպե՞ս դրան կարձագանքի Ստեփանակերտը։ Դրանից հետո Երևան-Ստեփանակերտ շփումները հնարավոր լինելու՞ են։

-Այսինքն Ստեփանակերտը պիտի խռովկան երեխայի կեցվա՞ծք ընդունի։ Չեմ հասկանում։ Երևանը և Ստեփանակերտը պետք է, ինչպես քիչ առաջ ասացի, ոսկերչական նրբության աշխատանքներ սկսեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում