Friday, 01 12 2023
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը
Հայաստանին մերժելու և Ռուսաստանի հավաքականն ընտրելու «խերը»
Արոնյանի անկումը ԱՄՆ-ի դրոշի ներքո․ Նոր սուպերգրոսմայստեր հայկական շախմատում

24 ժամ հաղթանակը վայելելու համար․ «Փյունիկի» լուրջ հայտը Եվրոպայում

Երևանի «Փյունիկը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում լուրջ հայտ ներկայացնելով 1/16-րդ եզրափակչի ուղեգրի համար պայքարելու։ Երեկ Հայաստանի չեմպիոնը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով առավելության հասավ Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» նկատմամբ։ «Փյունիկն» առաջին խաղակեսոը շատ վստահ անցկացրեց՝ կառուցելով գրագետ պաշտպանություն և կազմակերպելով վտանգավոր գրոհներ։ Երևանյան ակումբը բազմաթիվ սուր գրոհներ անցկացրեց,։ 43-րդ րոպեին «Փյունիկի» զգալի առավելությունը վերածվեց գոլի։ Ճեղքելով մրցակցի պաշտպանությունը հանդիպման հաշիվը բացեց Ժունինիոն։ 61-րդ րոպեին «Փյունիկը» կրկնապատկեց հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո Հովհաննես Հարությունյանը փոխանցում կատարեց տուգանային հրապարակ որտեղ Յուսուֆ Օտուբանջոն գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2։0։ Նշենք, որ Եղիշե Մելիքյանի թիմը ընթացիկ մրցաշրջանի լավագույն հանդիպումներից անցկացրեց ցուցադրելով բալանսավորված և տակտիկապես հագեցած ֆուտբոլ։ Հիշեցնենք, որ երկրորդ տուրում մեր թիմը Երևանում նույն հաշվով պարտության էր մատնել Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»։ «Այո, կարող էինք ավելի շատ գոլեր խփել, ունեինք հնարավորություն, բայց ես գոհ եմ։ Մենք ստացանք արդյունք ու դիտարժան խաղ: Ամեն անգամ չի լինում այս երկուսը:

Երբ մարզիչը երկուսն էլ ստանում է, հասկանում ենք, որ ճիշտ աշխատանք ենք կատարում: Ես արդեն 30 տարուց ավելի է ֆուտբոլի մեջ եմ: Լավ հասկանում եմ, որ ժամանակից շուտ պետք չէ հաշվարկ անել: Մենք առջևում խաղեր ունենք, պետք է այդ խաղերը խաղանք այնպես, ինչպես հիմա: Մենք առայժմ շանս ունենք, բայց դա շատ քիչ է, որպեսզի մեզ մոտ վստահություն ստեղծվի, թե ինչ-որ բան ստացվում է: 24 ժամ իրավունք ունենք վայելելու այս հաղթանակը. շատ ենք տանջվել: Բայց 24 ժամ հետո մոռանալու ենք ու շարժվենք առաջ: Այո, արդյունք ցույց տալիս ենք, բայց շատ ցավալի կլինի այս ամենը կորցնել: Պետք է լուրջ մոտենալ: Ես թույլ չեմ տալու, որ 24 ժամ հետո ինչ-որ մեկը օդերում լինի: Ֆուտբոլը նման բաներ չի սիրում: Պետք է միայն աշխատել։ Ես բազմիցս ասել եմ՝ մեզ մոտ խնդիրներ կան 2-րդ ճակատով խաղալու, դժվարանում ենք: Դա էր պատճառը, որ որակավորման փուլում տնային հաղթանակ չտարանք: Շատ դժվար է 2 կազմ պահելն ու 2 ճակատով հաղթանակներ ունենալ: Չմոռանանք՝ երբ ենք մենք սելեկցիան վերջացրել: Ես պրակտիկայում չգիտեմ դեպք, որ 15-20 օր առաջ թիմ հավաքեն ու արդյունքներ ունենան: Փառք Աստծո, որ ինչ-որ արդյունքներ ունենք, քանի որ ամառը մեզ մոտ այնքան էլ լավ չստացվեց: Բայց դա մեզ համար փորձ կլինի հետագայի համար»,- խաղից հետո ասել է Եղիշե Մելիքյանը։ «Ժալգիրիսի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Չեբուրինը հետծաղային մամուլի ասուլիսում ասել, որ իր համար սպասելի էին երևանյան թիմի սուր գործողությունները․ «Սպասում էինք, որ մրցակիցը սուր գրոհներ է անելու, մենք խոսել էինք այդ մասին: Մենք փակում էինք ազատ գոտիները, թույլ չէինք տալիս արագ զարգացնել գրոհները, քայլեր էինք ձեռնարկում ավելի ապահով լինելու համար, նաև հնարավորություն ունեինք գոլ խփելու, բայց առաջին խաղակեսն այնքան էլ լավ չավարտվեց, գոլ բաց թողեցինք ընդմիջման գնալուց առաջ:

Եթե խոսենք երկրորդի մասին՝ նորից սկսեցինք ճնշում գործադրել, գնդակը թիմից թիմ էր անցնում: Անկյունայինի ժամանակ սխալ թույլ տվեցինք, 2-րդ գնդակը բաց թողեցինք, փորձեր արեցինք, էլի պահ ունեինք: Հնարավոր է՝ խաղադաշտին ադապտացվելու խնդիրը բերեց նրան, որ անհարկի սխալներ թույլ տվեցինք: Մեկ շաբաթից նորից հանդիպելու ենք։ Ինչևէ այս թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Վիլնյուսում։ Երեկ անակնկալ հաղթանակ տարավ Սլովանը հյուրընկալվելիս 2։0 հաշվով առավելության հասնելով «Բազելի» նկատմամբ։ Այս պահին H ենթախմբում առաջատարը շարունակում է մնալ «Բազելը», որն ունի 6 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև «Փյունիկը», որը սակայն լրացուցիչ ցուցանիշով զիջում է շվեյցարական ակումբին։

«Սլովանը»՝ 4 միավորով երրորդն է, «Ժալգիրիսը» մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Այո ենթախմբում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել։ Նշենք սակայն, որ մեր չեմպիոնն իրական հնարավորություն ունի ոչ միայն երկրորդ այլ խմբում առաջին տեղի համար պայքարելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում