Friday, 09 12 2022
Պեմզաշենում կրքերը նորից լարվել են. սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել. aravot.am
Երևանից` Ստամբուլ. Կլաարի այցը կարող ենք կապել հայ-թուրքական գործընթացի հետ
15:37
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ
Հերի՛ք ա, հանգի՛ստ թողեք զոհերի ծնողներին. մի՛ չարչրկեք այդ թեման. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
15:35
Երևանի կոնյակի գործարանը և Էրազմուս ուսանողական ցանց Երևան հասարակական կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Ռուսաստանի հայերի միության գրած բոլոր բողոքները, կլյաուզաները, բոլորը բերել էին դատարան, որ գործին կցեն
15:27
ԱՄՆ Կոնգրեսը պաշտպանել է միասեռ ամուսնությունները
ՊՊԾ-ն չգյուլլեց այն բաշիբոզուկներին, որոնք Միրզոյանին մահվան դուռը հասցրեցին. Հայկ Կոնջորյան
Աշխարհի տարբեր անկյուններում հնչում են ցեղասպանության վտանգների ահազանգերը․ ՄԻՊ
Հայաստանի ԱԽ քարտուղարի պատասխանն Ալիևի օգնականին
Հանրային քննարկման է դրվել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը
Լուրերի օրվա թողարկում 14:30
Շոյգուն, Պապիկյանն ու ԱՊՀ ՊՆ ղեկավարները ծաղիկներ են դրել անհայտ զինվորի գերեզմանին
Եթե հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մոտ զենք լիներ, չէր կրակի. հարցն այլ ձև կլուծվեր. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի համաժողովի
Եթե վարչապետը զենքը պահի մեկի վրա, ՊՊԾ-ն պետք է սատարի նրան՝ ըստ նախագծի․ Մինասյան
ՄԻՊ-ն ԱՄՆ պաշտոնյային ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի և հարձակման հետևանքները
Եթե Ռոբերտ Քոչարյանը զենքը դնի մեկի վրա, ՊՊԾ-ն ի՞նչ է անելու․ Վիլեն Գաբրիելյան
14:06
Սպիտակ տան մամուլի քարտուղարը դադարեցրել Է ճեպազույցը լրագողի հետ վեճի պատճառով
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ եկել են համաձայնության. ԱԽ քարտուղար
Կոչ ենք անում լրջորեն մասնակցել խաղաղության բանակցություններին. Հաջիև
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Ռուսաստանը «գրադ» կայանքներ է տեղադրել Զապարոժիեի էներգաբլոկի տարածքում
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկա ստեղծելու հարցը Հայաստանի համար զգայուն է մնում․ վարչապետ
Սյունիքի մարզի Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է
ԼՂ հարցը Ադրբեջանի համար դարձել է «փիղ սենյակում». ԱԽ քարտուղար
Աղվանի-Տաթև ավտոճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով
Պետք չէ այդքան վախենալ Ռուսաստանից. Ուկրաինան ջախջախեց նրա միֆերը
Ընտանեկան բռնության 6 դեպք մեկ օրում
ՊՊԾ-ն ԱԱԾ-ից կառանձնանա ու կլինի վարչապետին ենթակա մարմին․ ԱԽՔ

Ինչ է կատարվել Պրահայում. Հայաստանի խնդիրը մինչև նոյեմբեր

Պրահայում տեղի ունեցած քառակողմ՝ Մակրոն-Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում՝ մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:

Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և, իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»: Գործնականում Պրահայում տեղի ունեցած հանդիպման առերևույթ բովանդակությունը դա է, որից զուտ «պրահյան» է թերևս միայն Եվրամիության քաղաքացիական մոնիտորինգի մասին պայմանավորվածությունը, որի բուն նպատակը թերևս ավելի շուտ քառակողմ նախաձեռնության հեղինակ Ֆրանսիայի նախագահի վարկին աջակցությունն է: Տարածքային ամբողջության փոխադարձ ճանաչման հանգամանքի «արմատը», ըստ էության, Վաշինգտոնի դիվանագիտական աշխուժության ծիրում է: Հեենց այդ մասին է վկայում այն, որ խոսվում է այդ հանգամանքը «հաստատելու» մասին: Ասել կուզի, այդ հարցում Պրահայում չկա նոր բան, կա միայն եղածի հաստատում: Ընդ որում հարց է ինքնին, թե որքանով է ամուր այդ եղածը: Սակայն դա փոքր ինչ այլ թեմա է: Ինչ վերաբերում է Եվրամիության քաղաքացիական մոնիտորինգի հանգամանքին, ապա այստեղ նույնիսկ վերապահումով է հնարավոր խոսել պայմանավորվածության մասին: Ավելի շուտ հնարավոր է ասել, որ դա հայ-ֆրանսիական պայմանավորվածություն է, որին դեմ չի եղել կամ չի խոչընդոտել Ադրբեջանը, ինչի մասին վկայում է ձևակերպումը, թե Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:

Փոխարենը, ինչպես թվիթերյան գրառմամբ արձանագրել է Հայաստանի վարչապետը՝ Ադրբեջանը համաձայն չի եղել հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Եվ դա թերևս այն պատճառով, որ Երևանն էլ համաձայն չէ այդ ապաշրջափակման այն ռեժիմին, որ պահանջում է Բաքուն՝ այլ կերպ ասած «արտատարածքային միջանցք»: Սա էլ իր հերթին նշանակում է, որ չկա համաձայնություն Արցախի անվտանգության և արցախահայության իրավունքների հարցում: Ադրբեջանը այսպես կոչված միջանցքային պահանջները կապակցում է հենց այդ հարցի հետ: Այդ ամենով հանդերձ, պատկերացնել, որ Պրահայում կարող էր լինել որևէ ճեղքում, անշուշտ, միամտություն է: Կովկասյան, հայ-ադրբեջանական հակամարտության հարցում էական նշանակություն ունեցող զարգացումները շարունակում են ծավալվել ուկրաինական ուղղությամբ, կամ ԱՄՆ-Ռուսաստան դաշտում: Այստեղ վերջին օրերին նկատելի է ԱՄՆ հռետորաբանության որոշակի նոր երանգ:

Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Բայդենը փաստացի չի բացառել նոյեմբերին Մեծ Քսանի ինդոնեզական Վեհաժողովում Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը, ի տարբերություն նախորդ ժամանակահատվածի, այդ մասին հարցին պատասխանելով, թե՝ «դա դեռ կտեսնենք»: Միևնույն ժամանակ, Բայդենը ասել է, որ Պուտինի ակնարկները տակտիկական միջուկային զենքի կիրառման մասին, կատակ չեն և աշխարհհը կանգնած է Արմագեդոնի շեմին՝ եթե իրադարձությունները զարգանան այն ուղղությամբ, որով ընթանում են: Բայդենը նշել է, որ ԱՄՆ փնտրում է դիվանագիտական կարգավորման ուղիներ: Ներկայումս, Հայաստանի համար հույսժ կարևոր է իրավիճակի կայուն կառավարումը նվազագույնը մինչև նոյեմբեր՝ G20-ի Վեհաժողով: Պրահայի օգտակարությունը թերևս պետք է դիտարկել այդ դաշտում՝ դրան զուգահեռ օգտագործելով ժամանակը Հայաստանը նոյեմբերից հետո հնարավոր բարեհուսո կամ վատ սցենարների առավելագույնս պատրաստելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում