Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ֆրանսիան ավելի համարձակ, կոնկրետ ու վճառական է. ինչո՞ւ Միշելի ներկայությունը բավարար չէր, և Մակրոնը որոշեց անձամբ մասնակցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում քառակողմ հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի հետ։

Շառլ Միշելի հովանու ներքո անցկացվող հանդիպումներն, իհարկե, նորություն չեն։ Ուշագրավ է, որ այս անգամ հանդիպմանը ներկա է լինելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ի՞նչն է պատճառը, որ Շառլ Միշելի ներկայությունը միայն բավարար չէ և Մակրոնն անձամբ է որոշել մասնակցել հանդիպմանը։ Արդյոք սա խոսում է Ֆրանսիայի և ԵՄ-ի որոշակի տարաձայնությունների մասին։

Քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանը չի կարծում, թե Եվրամիության ու Ֆրանսիայի միջև կարող են խնդիրներ լինել։ Ըստ նրա՝ պարզապես Եվրամիությունը շատ ավելի ընդհանուր հայտարարություններ է անում, ընդհանուր մոտեցում ցուցաբերում կապված հայ-ադրբեջանական խնդիրների հետ՝ ցանկաանլով հնարավորինս հավասարակշռված դիքերից հանդես գալ։ Եվ սա, ըստ Նավասարդյանի, այդ դեպքում, երբ Ֆրանսիան ավելի հետևողական ու հստակ աջակցություն է փորձում ցուցաբերել Հայաստանի նկատմամբ և շատ ավելի համարձակ ու անկաշկանդ է իր հայտարարությունների ու գնահատականների մեջ․ «Հետևաբար Ֆրանսիայի դերը բանակցային գործընթացում շատ ավելի կոնկրետ է։ Թեև մենք հասկանում ենք նաև, որ Ֆրանսիայի ազդեցությունը դժվար է համեմատել ամբողջ Եվրամիության ազդեցության հետ։ Բայց հաշվի առնենք, որ Ֆրանսիան՝ լինելով ԵՄ կազմում կարևոր երկիր, իր դերակատարության ընթացքում որոշակի կարևոր ազդակներ հաղորդում է Բրյուսելին և դա չի կարող բոլորովին ազդեցություն չունենալ նաև Բրյուսելի դիրքորշման վրա»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Ֆրանսիայի դերակատարությունն ավելի հստակ, կոնկրետ ու վճռական է և դա բնականաբար բխում է Հայաստանի շահերից։

Դիտարկմանը, որ Ալիև-Միշել երկկողմ հանդիպումից հետո տարածվեց հաղորդագրություն, որ Ալիևը աջակցում է բրյուսելյան ֆորմատին և մեր այն հարցին, արդյոք դա նշանակում է, որ Բրյուսելն առաջարկում է այն, ինչ ուզում է Ադրբեջանը, Նավասարդյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, բայց նաև հաշվի առնելով, որ վերջին շաբաթների ընթացքում բրյուսելյան ֆորմատը քիչ ազդեցիկ է դարձել և դրա հիմնական ազդանշանն այն է, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվ սկսեց աշխատել բանակցային գործընթացում և անմիջապես հանդիսանում է այդ բանակցությունների կազմակերպող և մեդիատոր։ Բայց ամեն դեպքում Ադրբեջին ձեռնտու է, որպեսզի լինեն հնարավորինս շատ հարթակներ և այդ հարթակնեը մրցակցեն իրար հետ։ Այդ մրցակցությունն Ադրբեջանը կարողանում է հմուտ դիվանագիտական խաղերի միջոցով իր օգտին օգտագործել, ընտրել այն օրակարգով հարթակը, որն ավելի ձեռնտու է ու տվյալ պահին հարմար»։

Արդյոք Բրյուսելի առաջարկը ձեռնտու է հայկական կողմի համար, մեր զրուցակիցն ասաց․ «Որքան ես հասկանում եմ՝ Բրյուսելն առանձնապես որևէ բան չի առաջարկում, բայց նպաստելու է, որպեսզի կողմերի միջև հնարավորինս ուղիղ կապ լինի։ Եթե, ըստ Ադրբեջանի պնդման, Արցախի հարցում Հայաստանը որևէ դերակատարություն չպետք է ունենա, հետևաբար նաև Եվրամիությունը ձգտելու է աջակցել այն ձևաչափին, որն անմիջական հաղորդակցություն է ենթադրում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև։ Դա իհարկե շատ ավելի քիչ ազդեցիկ հարթակ կարող է լինել, բայց ամեն դեպքում ավելի լավ է ինչ-որ խոսակցություն, քան որևէ հաղորդակցության բացակայություն»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում