Friday, 09 12 2022
Պեմզաշենում կրքերը նորից լարվել են. սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել. aravot.am
Երևանից` Ստամբուլ. Կլաարի այցը կարող ենք կապել հայ-թուրքական գործընթացի հետ
15:37
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ
Հերի՛ք ա, հանգի՛ստ թողեք զոհերի ծնողներին. մի՛ չարչրկեք այդ թեման. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
15:35
Երևանի կոնյակի գործարանը և Էրազմուս ուսանողական ցանց Երևան հասարակական կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Ռուսաստանի հայերի միության գրած բոլոր բողոքները, կլյաուզաները, բոլորը բերել էին դատարան, որ գործին կցեն
15:27
ԱՄՆ Կոնգրեսը պաշտպանել է միասեռ ամուսնությունները
ՊՊԾ-ն չգյուլլեց այն բաշիբոզուկներին, որոնք Միրզոյանին մահվան դուռը հասցրեցին. Հայկ Կոնջորյան
Աշխարհի տարբեր անկյուններում հնչում են ցեղասպանության վտանգների ահազանգերը․ ՄԻՊ
Հայաստանի ԱԽ քարտուղարի պատասխանն Ալիևի օգնականին
Հանրային քննարկման է դրվել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը
Լուրերի օրվա թողարկում 14:30
Շոյգուն, Պապիկյանն ու ԱՊՀ ՊՆ ղեկավարները ծաղիկներ են դրել անհայտ զինվորի գերեզմանին
Եթե հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մոտ զենք լիներ, չէր կրակի. հարցն այլ ձև կլուծվեր. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի համաժողովի
Եթե վարչապետը զենքը պահի մեկի վրա, ՊՊԾ-ն պետք է սատարի նրան՝ ըստ նախագծի․ Մինասյան
ՄԻՊ-ն ԱՄՆ պաշտոնյային ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի և հարձակման հետևանքները
Եթե Ռոբերտ Քոչարյանը զենքը դնի մեկի վրա, ՊՊԾ-ն ի՞նչ է անելու․ Վիլեն Գաբրիելյան
14:06
Սպիտակ տան մամուլի քարտուղարը դադարեցրել Է ճեպազույցը լրագողի հետ վեճի պատճառով
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ եկել են համաձայնության. ԱԽ քարտուղար
Կոչ ենք անում լրջորեն մասնակցել խաղաղության բանակցություններին. Հաջիև
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Ռուսաստանը «գրադ» կայանքներ է տեղադրել Զապարոժիեի էներգաբլոկի տարածքում
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկա ստեղծելու հարցը Հայաստանի համար զգայուն է մնում․ վարչապետ
Սյունիքի մարզի Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է
ԼՂ հարցը Ադրբեջանի համար դարձել է «փիղ սենյակում». ԱԽ քարտուղար
Աղվանի-Տաթև ավտոճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով
Պետք չէ այդքան վախենալ Ռուսաստանից. Ուկրաինան ջախջախեց նրա միֆերը
Ընտանեկան բռնության 6 դեպք մեկ օրում
ՊՊԾ-ն ԱԱԾ-ից կառանձնանա ու կլինի վարչապետին ենթակա մարմին․ ԱԽՔ

Փաշինյան-Էրդողան հանդիպում. շատ բան կորոշվի նաև այսօր

Հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության առաջին Վեհաժողովի շրջանակում տեղի ունեցավ դրա շեմին ազդարարված Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպումը: Մինչ հանդիպումը, Վեհաժողովի միջանցքներում տեղի էր ունեցել նրանց շփումը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի, Թուրքիայի արտգործնախարարի, նաև Հունգարիայի վարչապետ Օրբանի մասնակցությամբ, նաև հրապարակվեցին կադրեր և տեսանյութ՝ այդ խմբի հետ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ: Միջանցքային այդ շփումներից հետո տեղի ունեցավ ոչ միայն Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպումը, այլ նաև Մակրոն-Փաշինյան-Միշել-Ալիև քառակողմ հանդիպում, որի ձևաչափով տեսակոնֆերանս տեղի էր ունեցել դեռևս 2022 մարտի սկզբին: Քառակողմ հանդիպումից հետո Ալիևը, իսկ երկկողմ հանդիպումից հետո Էրդողանը արտահայտվել էին լավատեսորեն: «Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կարգավորման մեր նպատակին` հիմնված բարիդրացիական հարաբերությունների վրա», հայտարարել էր Էրդողանը, ասելով, որ Թուրքիան չունի հարևանների նկատմամբ տարչածքային պահանջ: «Ես հավատում եմ, որ մենք աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը», քառակողմ հանդիպումից հետո հայտարարել էր Ալիևը:

Մինչ այս պահը բավականին լուռ է եղել պաշտոնական Երևանը, այն դեպքում, երբ Պրահայի Վեհաժողովի միջանցքներից տարածված լուսանկարները փոթորկել են հայկական համացանցը և դարձել ծավալուն վերլուծությունների ու պաշտոնական Երևանի հասցեին սուր քննադատության պատճառ, հայտնի մոտիվներով: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Պրահայում և որքանո՞վ է այն վճռորոշ կամ գոնե նշանակալի, այսպես ասած, խաղաղության պայմանագրի հեռանկարի տեսանկյունից: Էրդողանն ու Ալիևը լավատես են: Նշանակո՞ւմ է դա, որ նրանք ստացել են իրենց քաղաքական պայմանների բավարարում, թե՞ նրանց առաջարկվել են այլ «հետաքրքրություններ», հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարցում պայմանների որոշակի մասից հրաժարվելու դիմաց: Կարող ենք անել ամենատարբեր ենթադրություններ՝ միաժամանակ նկատելով նաև, որ Պրահայի բանակցությունից անմիջապես առաջ կամ դրան զուգահեռ, ադրբեջանական զինուժը, ըստ ՀՀ ՊՆ հաղորդման, կրակ է բացել Հայաստանի իսկ տարածքում դիրքերի ամրաշինական աշխատանք կատարողների վրա:

Պրահայի՞ց զանգահարել է Ալիևը, կամ Էրդողանը՝ այդ կրակի հրամանը տալու համար, թե՞ հրամանը տվել, նոր է մեկնել Պրահա, դժվար է ասել, սակայն կա փաստ, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարն ու խոսել ուժի լեզվով, ինչը հարց է առաջացնում՝ խաղաղության պայմանագիր ասվածը լինելու է շանտաժի՞, թե՞ փոխհամաձայնության արդյունք, եթե. Իհարկե. լինի: Որովհետև այդ հարցում թերևս պետք է խոստովանել, որ վճռորոշը լինելու են ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ խոշոր տերությունների հարաբերությունները, որոնց շրջանակը բավականաչափ հայտնի է, որոնք կարևոր շահեր են հետապնդում Կովկասում: Ըստ այդմ՝ թերևս կարևոր օր է լինելու նաև հոկտեմբերի 7-ը, երբ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը լինելու են Սանկտ-Պետերբուրգում, որտեղ կլինի ԱՊՀ ոչ պաշտոնական Վեհաժողովը՝ Պուտինի 70-ամյա տարեդարձով զուգորդված: Հոկտեմբերի 7-ին Պուտինին զանգահարելու մտադրության մասին է հայտնել նաև Էրդողանը, հաստատապես ոչ միայն զուտ շնորհավորելու նպատակով: Կա՞ խաղաղության կոնսենսուս խոշորների միջև, և արդյո՞ք Թուրքիան այս դեպքում էլ փորձում է մերձեցնել Արևմուտքի և Ռուսաստանի մոտեցումները, ինչպես Ուկրաինայում, թե՞ հակառակը՝ գործնականում թույլ չտալ վտանգավոր մերձեցում, առնվազն քանի դեռ չի լուծել իր վերընտրության հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում