Friday, 09 12 2022
Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Ջրատարում դի է հայտնաբերվել
Ի տարբերություն նախկին ոչ հաճելի երևույթների, այսօր իշխանությունը, թարսի պես, ընտրված իշխանություն է
Ռուբինյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը
16:21
Եղանակը աշխարհում – Դեկտեմբեր 10, 2022
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը
Ձեր ներքին մաղձը թույլ չի տալիս, որ 100 %-ով բովանդակային քննարկման անցնենք․ Վաղարշակ Հակոբյան
ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները կոմյունիկե են ստորագրել հանդիպման արդյունքների շուրջ
16:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանը մեր առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու
Տպավորություն է, որ Գասպարյան Վովան ձեր ոստիկանապետը չի եղել. Վիլեն Գաբրիելյան
Այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին, որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունը․ ՔՊ ավագանի Արման Բաղդասարյան
Արցախի իշխանությունն ինչու է հասել Փարիզ՝ մեզ փող տվեք, բայց մենք մնանք ՌԴ կազմո՞ւմ
Պեմզաշենում կրքերը նորից լարվել են. սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել. aravot.am
Երևանից` Ստամբուլ. Կլաարի այցը կարող ենք կապել հայ-թուրքական գործընթացի հետ
15:37
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ
Հերի՛ք ա, հանգի՛ստ թողեք զոհերի ծնողներին. մի՛ չարչրկեք այդ թեման. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
15:35
Երևանի կոնյակի գործարանը և Էրազմուս ուսանողական ցանց Երևան հասարակական կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Ռուսաստանի հայերի միության գրած բոլոր բողոքները, կլյաուզաները, բոլորը բերել էին դատարան, որ գործին կցեն
15:27
ԱՄՆ Կոնգրեսը պաշտպանել է միասեռ ամուսնությունները
ՊՊԾ-ն չգյուլլեց այն բաշիբոզուկներին, որոնք Միրզոյանին մահվան դուռը հասցրեցին. Հայկ Կոնջորյան
Աշխարհի տարբեր անկյուններում հնչում են ցեղասպանության վտանգների ահազանգերը․ ՄԻՊ
Հայաստանի ԱԽ քարտուղարի պատասխանն Ալիևի օգնականին
Հանրային քննարկման է դրվել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը
Լուրերի օրվա թողարկում 14:30
Շոյգուն, Պապիկյանն ու ԱՊՀ ՊՆ ղեկավարները ծաղիկներ են դրել անհայտ զինվորի գերեզմանին
Եթե հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մոտ զենք լիներ, չէր կրակի. հարցն այլ ձև կլուծվեր. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի համաժողովի
Եթե վարչապետը զենքը պահի մեկի վրա, ՊՊԾ-ն պետք է սատարի նրան՝ ըստ նախագծի․ Մինասյան

Վաշինգտոն-Երևան ուշագրավ քննարկում. Փոուերի զանգը Արարատ Միրզոյանին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փոուերի հեռախոսազրույցի մասին, որ նա ունեցել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Տեղեկությունը ինքնին լինելով հետաքրքիր և կարևոր՝ պարունակում է նաև բավականին ուշագրավ պարբերություն՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Ինչով է այդ տեղեկությունն ուշագրավ: Հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի եռակողմ հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախարար Բայրամովի հետ՝ Բլինքենի նախաձեռնությամբ: Դա էլ տեղի ունեցավ ԱՄՆ միջնորդությամբ 17 հայ գերիների վերադարձից հետո, որը Վաշինգտոնում տեղի ունեցած Գրիգորյան-Հաջիև հանդիպման պայմանավորվածություն էր:

Ընդ որում՝ այն չէր կատարվել նախապես սահմանված ժամկետում՝ մինչև սեպտեմբերի 30, ինչպես հայտարարեց Երևանը հոկտեմբերի 3-ին: Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի էր ունեցել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որից հետո Հայաստանը հանրայնացրեց դրանից օրեր առաջ Վաշինգտոնի միջնորդությամբ գերիների վերադարձի մասին պայմանավորվածությունն ու դրա փաստացի խախտումը: Մեկ օր անց գերիների վերադարձը տեղի ունեցավ, ինչին հաջորդեց Բլինքենի նախաձեռնությամբ եռակողմ բանակցությունը: Դրանից հետո տեղի է ունենում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի հեռախոսազրույցը Հայաստանի արտգործնախարարի հետ, որտեղ ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, քննարկվում է հայ-ադրբեջանական հակամարտությունը: Բայց ԱՄՆ ՄԶԳ կառույց է, որը կարծես թե որևէ ֆունկցիոնալ ներգրավվածություն չունի հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացի մեջ: Ի վերջո, կա բոլորովին նորերս նշանակված Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Ֆիլիպ Ռիքերը, որը թերևս հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ԱՄՆ գլխավոր դեսպանն է: Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի մակարդակով հայ-ադրբեջանական հակամարտության քննարկումը նկատելիորեն արտասովոր ձևաչափ է: Սամանթա Փոուերը եղել է նախագահ Բարակ Օբամայի նախագահության շրջանում ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ում, ընդ որում՝ դիտվելով նախագահ Օբամայի վարչակազմի այսպես ասած «բազեների» շարքում, ինչպես ի դեպ ընկալվում էր նաև այդ ժամանակ փոխնախագահ Ջո Բայդենը:

Ավելին՝ 2015 թվականի մայիսին հենց Ջո Բայդենն ու Սամանթա Փոուերն էին Վաշինգտոնի գլխավոր տաճարում ուղեկցում ԱՄՆ աշխատանքային այց կատարած Սերժ Սարգսյանին՝ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը: Նախագահ Օբամայի պաշտոնավարման ավարտից հետո թողնելով իր առաքելությունը ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնում, կարճ ժամանակ անց Սամանթա Փոուերը ներգրավեց Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի կազմ: Ինչպես հայտնի է, Ավրորան հիմնադրվել է գործարարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի նախաձեռնությամբ: Նախագահ Ջո Բայդենի պաշտոնամուտից հետո Սամանթա Փոուերը նշանակվեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար: Դրա առնչությամբ, ի դեպ հոդված-մեկնաբանություն ունենալով Առաջին լրատվականում, արտահայտեցի նշանակման կարևոր և ողջունելի հանգամանքը հատկապես Հայաստանի համար, հաշվի առնելով նաև Սամանթա Փոուերի աշխատանքային հետագիծը: Այդպիսով, ի՞նչ համատեքստում է ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում քննարկել հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը կարծես թե որևէ առնչություն չունի այն ֆունկցիոնալ շրջանակի հետ, որով զբաղվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Ըստ հաղորդագրության, ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը վերահաստատել ԱՄՆ աջակցությունը կայուն խաղաղության համաձայնագրին: Նշանակու՞մ է դա արդյոք, որ Վաշինգտոնը այդ կերպ փորձում է խրախուսել Երևանին, ինչի պարագայում բնականաբար կառաջանա հարց, թե ինչ բովանդակային փաթեթի, Հայաստանի ներսում ժողովրդավարության աջակցման ներդրոումների և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ինչպիսի բովանդակային հարաբերակցության պայմաններում: «Զրուցակիցները քննարկել են նաև ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի միջև շարունակական գործընկերությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև Հայաստանի հակակոռուպցիոն հաստատություններում ներդրումների կարևորությունը», նշվում է ԱՄՆ տարածած հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում