Շվեյցարիա–Հայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա) «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է այսօրվա քառակողմ հանդիպմանը։ Նա նշել է, որ ՀՀ վարչապետը այսօր բավականին ծանր կացության մեջ է և բավականին տկար է մասնակցում։
Նա նշել է, որ այսօր Սփյուռքը մեկ ճակատով չի կազմված․ «Մենք երկու խնդիր ունենք․Սփյուռքը չունի միասնական ճակատ, երկրորդ՝ Սփյուռքը միասնական օրակարգ չկարողացավ առաջ բերել։ Հայաստանի գործադիրը բառերից զատ գործնական քայլ չի ձևավորել Սփյուռքի և Հայաստանի միջև երկխոսության համար»,-ասել է նա։