Wednesday, 07 12 2022
Ռուսաստանը ՄԻԱՎ վարակակիրների համամասնությամբ Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում. ՄԱԿ
Եվրոպան Ադրբեջանի հետ նավթագազային շահեր ունի, բայց պետք է հարգի մեր ինքնորոշման իրավունքը
Պուտին. «Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանը չի սկսել»
Վիտալի Բալասանյանը մասնակցել է խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ԱՀ ԱԽ
Պուտինը դեմ է մահապատիժը վերադարձնելուն
Երևանում պարեկները անչափահասի մոտ հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակ
ԵՄ դիտորդները կմնա՞ն Հայաստանում․ Ֆրանսիայի ԱԳ նախարարի առաջարկը
Արցախում սննդային թունավորման ախտանշաններով բուժհաստատություններ են դիմել 19 անչափահասներ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի պատվիրակությանը
ԱՄՆ դռները մեզ համար բաց են, այն ծեծել է պետք, բովանդակային խոսակցություն ծավալել
Պայթեցման աշխատանքներ՝ Երեւանի ալրաղացի շենքում
Ադրբեջանցիները Արցախում են․ կեղծ բնապահպանական օրակարգն ու սպասվող հանդիպումը ՌԴ-ում
Եթե Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, դա ցույց տալու միակ միջոցը բանակցություններին վերադառնալն է. դեսպան Ներսեսյան
Կոտայքում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի դի
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Արցախի նախագահի Ֆրանսիա այցը շատ կարևոր է. պետք է դրական քայլերի սպասել
Տղամարդն սպառնում է ցած նետվել կամրջից, հանդիպում է պահանջում ԱԺ պատգամավորի հետ
Ալիևը փորձում է վերջնական լուծել արցախահայության հարցը, բայց իր սրած սուրը պայթելու է հենց Բաքվում
Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, բայց մեր հորդորն է՝ հարգել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արայիկ Հարությունյանը՝ Փարիզում
Ոստիկանները մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարի հետ
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացող մի շարք հարցեր
Համբարձում Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով
Իրավիճակը՝ լարվածության մակարդակի առումով, հիշեցնում է նախա44-օրյա պատերազմի ժամանակաշրջանը
Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են Փոլ Սթրոնսկիի հետ
Ցնցումներ պետք է լինեն, որ վերագտնենք մեզ. Սեֆիլյան
Գեղարքունիքի մարզում բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի. shamshyan.com
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ափսոսում ենք, որ դա տեղի չի ունենա»․ Փաշինյանը Պրահայում չի հանդիպի հայ համայնքի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ, քաղաքական մեկնաբան Բագրատ Առաքելյանը (Չեխիա, Պրահա):

-Պարոն Առաքելյան, վարչապետ Փաշինյանը Պրահայում առաջին անգամ հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Էրդողանի, նաև քառակողմ հանդիպում՝ Մակրոնի, Միշելի և Ալիևի հետ։ Ի՞նչ դիտարկումներ ու ակնկալիքներ ունեք, ի՞նչ էական զարգացումներ են հնարավոր։

-Չեմ կարծում, որ այս հանդիպման ընթացքում որևիցե էական զարգացումներ են հնարավոր, բայց, այնուամենայնիվ, մեր կողմի համար դա մեծ ու դրական նշանակություն ունի։ Հենց միայն քառակողմ հանդիպման փաստը խոսում է այն մասին, որ Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են գիտակցել, որ Վլադիմիր Պուտինի հետ իրենց նախատեսած համատեղ պլանը չի կարող իրագործվել և անհրաժեշտ է ալտերնատիվ ճանապարհներ փնտրել։ Պետք չէ նաև մոռանալ, որ Ալիևն իր վրա կրելու է այն հոգեբանական գործոնը, որը ստեղծվել է Եվրամիության մեջ՝ ընդդեմ Ադրբեջանի այն հայտարարություններով, որոնք հնչեցին վերջին օրերին տարբեր եվրոպական ատյաններում։ Դրանից հետո նա ստիպված կլինի, միգուցե ոչ հրապարակային, բայց բացատություններ տալ Եվրամիության ներկայացուցիչների հետ տարբեր ուրիշ հանդիպումների ընթացքում։ Այնպես որ, այս ամենից ելնելով, կարող ենք ենթադրել, որ մեզ համար կա դրական գործոն։

– Դուք նշել եք, որ նախատեսված չէ հանդիպում հայ համայնքի հետ, համայնքն ունի՞ նման ցանկություն, ի՞նչ առաջնահերթություններ կան։

-Ցավոք սրտի, որևիցե հայտարարություն չի հնչել այն մասին, որ վարչապետը նախատեսում է որևիցե հանդիպում Չեխիայի հայ համայնքի հետ։ Կարծում եմ՝ չի էլ ունենա, քանի որ մեր պատվիրակությունը բավականին սուղ աշխատանքային գրաֆիկ ունի, Չեխիայում վարչապետը բավականին կարճ ժամանակ է մնալու, որից հետո միանգամից մեկնելու է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հոբելյանի կապակցությամբ։ Բնականաբար, մենք համայնքում շատ ենք ափսոսում, որ նման հանդիպում տեղի չի ունենալու, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել՝ Հայաստանի ու Արցախի ներքին և արտաքին իրավիճակների, Հայաստան-սփյուռք հարաբերությունների հետ կապված։ Այդ պարագայում կուզենայի ընդգծել այն փաստը, որ Չեխիայի հայ համայնքը միշտ տարբերվել է մնացած եվրոպական հայ համայնքներից այն բանով, որ մեր համայնքը բավականին երիտասարդ է ու ունի ընդամենը 30 տարվա պատմություն։ Սա իր հերթին նշանակում է, որ համայնքի տարիքով մարդիկ ծնվել, մեծացել են Հայաստանում ու շատ պարզ են պատկերացնում ու զգում այն ծանրությունը, որ այսօր բարձած է հայաստանցիների վրա։ Ինչևիցե՝ հուսով ենք, որ վարչապետը մոտ ապագայում կրկին կայցելի Պրահա և մեզ բոլորիս իր հետ հանդիպման հնարավորություն կշնորհի։

-Ընդհանրապես Պրահայում ինչպիսի՞ տրամադրություններ կան այսօր առկա իրավիճակի հետ կապված, խաղաղության պայմանագրի մասով որո՞նք են մտահոգությունները։ Արդյոք սփյուռքը կողմ է այդ պայմանագրի ստորագրմանը։

Համայնքի ներսում միանշանակ տեսակետ չկա։ Ոմանք սատարում են Ռուսաստանին՝ փառաբանելով Վլադիմիր Պուտինին, ինչն իրենց չի խանգարում բնակվել այստեղ ու օգտվել Չեխիայի ու Եվրոպայի բարիքներից, բայց  իմ կարծիքով՝ մեծ մասն ավելի սթափ է գտանահոտւմ այն իրավիճակը, որ ստեղծվել է թե՛ Հայաստանում և թե՛ Եվրոպայում, տեսնում է Հայաստանի ապագան եվրոպական երկրների ընտանիքում։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հնարավոր պայմանագրին, ապա Չեխիայի համայնքը նույնպես՝ ինչպես և հայաստանցիները երբեք չի ընդունի ն միջանցքի գաղափարն այնպես, ինչպես դա պատկերացնում են Ադրբեջանում կամ Ռուսաստանում։ Իհարկե մենք բոլորս մտահոգված ենք նաև Արցախի ժողովրդի հնարավոր կարգավիճակի կապակցությամբ, որն առաջին հերթին պետք է ապահովի իրենց անվտանգ ու անխափան կյանքն իրենց հողի վրա։ Մենք բոլորս հուսով ու հավատով ենք նայում դեպի ապագա և համոզված եմ, որ Չեխիայի հայ համայնքն այսօր կանգնած է հայաստանցիների կողքին։ Ես պատրաստվում են գնալ ցույցի, որն այսօր տեղի է ունենալու Չեխիայի ԱԳՆ-ի դիմա։ Դա հակաադրբեջանական ցույց է, որտեղ հնչեցվելու են այն բարբարոսական արարքները, որոնք տեղի են ունեցել սեպտեմբեր ամսին և դրանից առաջ։ Բոլորս կոչ ենք անում մնացած եվրոպական ու ամերիկյան համայնքներին, որ այդ մեկնարկը շարունակեն ու այդ հարցում ճնշումներ գործադրեն սեփական կառավարության վրա։

-Առանձին թեմա է նաև հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հարթեցումը։ Կարծում եք սփյուռքում մեր հասարակությունը կընդունի՞ դա, եթե սահմանի բացում, հարաբերությունների նորմալացում լինի առանց ցեղասպանության ճանաչման և հետևաբար նաև փոխհատուցման, ինչը սփյուռքի տասնյակ տարիների պահանջն է։

-Այսօր սահմանների բացման, Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունների նորմալացման հարցը դժվար է թերագնահատել, քանի որ առանց լոգիստիկ հնարավորությունների մեր երկիրը շատ մեծ դժվարություններով կարող է զարգանալ։ Հիմա, շնորհիվ ԱՄՆ դիրքորոշման, ստացել ենք այդ խնդիրների լուծման հնարավորության պատուհանը, որից անպայման պետք է օգտվենք։

Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, ապա այսօր դա հնարավոր չէ այն ավտորիտար ղեկավարների կողմից, որոնք  իշխում են Թուրքիայում և Ադրբեջանում։ Բայց ինչպես գիտենք  համաշխարհային պատմությունից՝ ավտորիտարիզմն ու տոտալիտարիզմն իր վերջն ունի։ Ես համոզված եմ, որ կա մի օր, երբ այդ երկրներում կլինեն նորմալ ժողովրդավարական ղեկավարություններ, որոնց հետ հնարավոր կլինի այդ հարցերը բարձրացնել ու պահանջել լուծումներ։ Իսկ այսօր մեզ անհրաժեշտ է կայունություն, որ մենք կարողանանք ամրապնդվել՝ թե՛ տնտեսապես, թե՛ ռազմապես, թե՛ քաղաքականության մեջ։ Միայն այդ բաղադրիչների առկայության դեպքում կկարողանանք բարձրաձայնել մեր անցյալի մասին ու լուծումներ պահանջել մեր հարևաններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում