Monday, 05 12 2022
Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան
Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Մունդիալ-2022․ Ֆրանսիայի հարց լուծողն ու Մակրոնի ֆանտաստիկ գուշակությունը
Վարդապետյանը հանձնարարել է սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների վերաբերյալ վարույթները քննել բծախնդրորեն
Կրա՞կն ենք ընկել. ինչա թե մի քառակուսի ավել ունենան, որ չուլան դնեն, զիբիլը լցնեն մեջը. քաղաքապետ
12:00
Ծառատունկ՝ մեծ անտառ ստեղծելու նպատակով
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ

Արցախի կենսական հրամայականը

«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Դրան մենք պետք է առաջին հերթին հասնենք իրավական ճանապարհով, որովհետև Արցախն ունեցել է իր անկախության հռչակման բոլոր իրավունքները՝ օրենքներով ու պատմական փաստերով: Սովետական Միությունից դուրս ենք եկել, հանրաքվեի միջոցով հռչակել ենք անկախ պետություն, բայց դրանից հետո որևէ քայլ չենք կատարել՝ այն իրացնելու իրավական դաշտում: Որևիցե ժամանակ Արցախը չի եղել անկախ Ադրբեջանի մաս և չի կարող լինել: Մենք պետք է մտնենք միջազգային դատարան և կարողանանք մեր անկախության իրավունքը ամրագրել»,-հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, Միասնական հայրենիք արցախյան խորհրդարանական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը: Սամվել Բաբայանը կարծես թե կենտրոնանում է Արցախի քաղաքական դաշտում գործունեության հեռանկարի վրա: Դեռևս երկու տասնամյակ առաջ, երբ Բաբայանը ազատ արձակվեց բանտից, ուր հայտնվել էր Արկադի Ղուկասյանի վրա մահափորձի կազմակերպման մեղադրանքի հետևանքով, իր և համակիրների գնահատմամբ՝ շինծու մեղադրանքի հետևանքով, Սամվել Բաբայանը, տեղափոխվելով Հայաստան, ստեղծեց Դաշինք կուսակցությունն ու հայտարարեց, որ քաղաքականությամբ կզբաղվի Հայաստանում, որովհետև համարում է, որ այստեղ են լուծվում նաև Արցախի համար կարևորագույն խնդիրներ:

Սակայն Սամվել Բաբայանի հայաստանյան գործունեությունը, մեղմ ասած, արդյունավետ չէր: Նա տևական ժամանակ դուրս եկավ քաղաքականությունից, հետո վերադարձավ և 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը աջակցեց ՕՐՕ դաշինքին՝ Օսկանյան- Րաֆֆի-Օհանյան: Այդ շրջանում նա ձերբակալվեց և կալանավորվեց Իգլայի հայտնի գործով: Բաբայանը ազատության մեջ հայտնվեց 2018-ի հեղափոխությունից հետո՝ դրանից հետո հայտարարելով, որ կենտրոնանալու է Արցախի ուղղությամբ: Սամվել Բաբայանը փորձեց առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու, սակայն կանգնեց իրավական անհամապատասխանության խնդրի առաջ: Նա ստեղծեց Միասնական հայրենիք կուսակցությունն ու մասնակցեց խորհրդարանի ընտրությանը: Կուսակցությունը հայտնվեց խորհրդարանում, իհարկե, որպես փոքրամասնություն: Սամվել Բաբայանը նշանակվեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելուց հետո: Պատերազմից հետո Բաբայանը թողեց այդ պաշտոնը: Ներկայումս Սամվել Բաբայանը կարծես թե փորձում է աշխուժանալ արցախյան հասարակական-քաղաքական դաշտում, ինչը թերևս կարևոր է: Անշուշտ, Արցախի հասարակական-քաղաքական կյանքը ունի որակական սերնդափոխության պահանաջ, բայց դրանից զատ՝ հաշվի առնելով նաև այդ իրողության համար պահանջվող մի շարք գործոններ, որոնք հարցը դարձնում են խիստ ժամանակատար, հույժ կարևոր է դառնում արցախյան քաղաքական պատմության փորձառու դերակատարների մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին:

Եվ դա թերևս բազմակի կարևոր է ներկայիս բարդ իրավիճակում, որ ձևավորվել է պատերազմի պարտությունից և ստատուս քվոյի խորքային փոփոխությունից հետո: Երկու տասնամյակ Հայաստանի կառավարող համակարգի քաղաքական կցորդի վերածված արցախյան հասարակական-քաղաքական դաշտը ներկայումս ունի այնպիսի դերակատարների հրատապ կարիք, որոնք ունեն արցախյան առաջին պատերազմից եկող կենսափորձ ու տրամաչափ, թե նաև ունեն դուրս են եղել «կցորդային» մտածողության հետագծից: Միևնույն ժամանակ անկասկած է նաև, որ Սամվել Բաբայանի դերակատարության արդյունավետությունը էապես կախված է լինելու այն հանգամանքից, թե Բաբայանն ինքը որքանով է ունենալու նաև իր հետագծի հանդեպ պատասխանատու վերաբերմունքից, կախված նաև դրանում տեղ գտած բազմաթիվ խնդրահարույց դրվագների և դրանց առնչությամբ արված հետևությունների հետ: Բոլոր դեպքերում, արցախյան հարցի շուրջ ներկայիս իրողությունների պայմաններում Բաբայանի անմիջական ներգրավվածությունը ունի թե քաղաքական, և թերևս նաև հոգեբանական նշանակություն: Ստեփանակերտի սուբյեկտային քաղաքական ներուժի վերականգնումն այժմ կենսական հրամայական է, հատկապես նաև այն օրակարգի պայմաններում, որ փորձում է իրավիճակի լայն կառավարման տրամաբանության համատեքստում առաջ քաշել պաշտոնական Երևանը՝ Ստեփանակերտ-Բաքու շփման հեռանկարի տեսքով: Այդ հեռանկարի արդյունավետությունը և շահեկանությունը էապես կախված է լինելու նաև այն հանգամանքից, թե որքանով է կենսունակ լինելու արցախյան հասարակական-քաղաքական դաշտը, ընդ որում՝ ոչ միայն Բաքվի, այլ նաև Երևանի հանդեպ հարաբերության սուբյեկտայնության տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում