Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7կմ) հատվածում ասֆալտապատումն ավարտվել է։ Այս պահին ընթանում են ճանապարհի կահավորման՝ անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ։ Մինչև ընթացիկ տարվա վերջ Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը կավարտվի։
Վերակառուցումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։