Monday, 05 12 2022
Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան
Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Մունդիալ-2022․ Ֆրանսիայի հարց լուծողն ու Մակրոնի ֆանտաստիկ գուշակությունը
Վարդապետյանը հանձնարարել է սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների վերաբերյալ վարույթները քննել բծախնդրորեն
Կրա՞կն ենք ընկել. ինչա թե մի քառակուսի ավել ունենան, որ չուլան դնեն, զիբիլը լցնեն մեջը. քաղաքապետ
12:00
Ծառատունկ՝ մեծ անտառ ստեղծելու նպատակով
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ

Առանց Տեր-Պետրոսյանի՝ այդ «համախմբումը» կլինի հանուն իշխանափոխության և ոչ Հայաստանի փրկության

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

-Պարոն Բաղդաասարյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է ոչ թե Հայաստանը, այլ Նիկոլ Փաշինյանին փրկելու ծրագիր։ Ըստ պատգամավորի՝ ձևաչափը կշարունակի գործել անգամ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության։ Ըստ Ձեզ՝ այն ի՞նչ հեռանկարներ կունենա։

-Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը միտված էր Հայաստանը փրկելուն և ոչ Նիկոլ Փաշինյանին։ Սա միանշանակ է։ Ընդ որում՝ հենց  հանդիպան գաղափարը նշանակում է, որ Հայաստանում նորմալ, ադեկվատ իշխանություններ չկան։ Եթե լինեին ադեկվատ իշխանություններ, որոնք ի վիճակի էին ինքնուրույն, խելամիտ որոշումներ կայացնել, ապա հանդիպման անհրաժեշտություն չէր լինի։ Ուստի հենց հանդիպման գաղափարը, հանդիպմանը մասնակցելը նշանակում է, որ իշխանությունների հետ որևէ հույս  կապել չի կարելի։ Պարզապես դա պետք է մի կողմ դնել և մտածել Հայաստանը փրկելու մասին։ Մենք այս պահին ներքաղաքական հարցերը լուծելու ժամանակ չունենք, մեր առջև ծառացած մարտահրավերները չափազանց բարդ են ու լուրջ։

-Ձևաչափն առանց Լևոն Տեր-Պետրոսյանի ի՞նչ հեռանկարներ ունի։

-Ձևաչափի իմաստն ինչ-որ տեղ կորում է այն առումով, որ եթե պետք է հանդիպեն միայն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը՝ դառնում է խորհրդարանական ֆորմատ։ Բացի այդ, այդտեղ քննարկում չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանի նպատակն իր իշխանությունը փրկելն է, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի նպատակը՝ Նիկոլ Փաշինյանին տապալելը։ Այսինքն՝ սա ներքաղաքական պայքար է, նպատակն ավելի նեղանում է, պայքար է հանուն իշխանության և ոչ թե հանուն Հայաստանի փրկության։

-Այդ ուժերն ի՞նչ շրջանակներ կարող են համախմբել իրենց շուրջ։

-Բոլոր այն շրջանակները, որոնց նպատակները ներքաղաքական են, առաջնորդվում են բացառապես ներքաղաքական շահերով, կարող են ներգրավել դրանում և դա կլինի համախմբում՝ հանուն իշխանափոխության և ոչ թե հանուն Հայաստանի փրկության։ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը փոքր ինչ բարձրացնում էր այդ հանդիպումների նշաձողը։ Եթե հանդիպումները շարունակվեն առանց նրա՝ նպատակներն ավելի  կնեղացվեն։

-Եթե ընդդիության ասելով՝ նպատակը Հայաստանի փրկությունն է, այդ դեպքում անհրաժեշտ չէր իշխանություն-ընդդիմություն համախմբո՞ւմ։

-Եթե իշխանությունները գիտակցեին Հայաստանի իրավիճակի ողջ ծանրությունը, առանց որևէ համախմբման էլ ի վիճակի կլինեին որոշումներ ընդունել ու ելքեր գտնել։ Բայց Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրն այս պահին իր անձնական ու քաղաքական ուժի ապագան է և ոչ Հայաստանի։ Իմ տպավորությամբ նա պատրաստ է զոհաբերել պետական շահը հանուն իր անձնական և կուսակցության շահերի։ Գեղամ Մանուկյանի ասածն էլ վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ևս առավելապես առաջնորդվում է դրանով, որովհետև ոչ թե առաջնորդվում է համախմբվելով քաղաքական ծրագրի շուրջ, այլ իշխանափոխությյան շուրջ։ Իհարկե, ցանկացած դեպքում իշխանափոխությունն անհրաժեշտ պայման է, մենք դա հասկանում ենք, բայց իշխանափոխություն չի լինի, քանի դեռ հստակ չէ, թե դրանից հետո ինչ ուղղությամբ պետք է շարժվի հասարակությունը և ինչ ուղղությամբ պետք է շարժվի պետությունը։Լևոն Տեր-Պետրոսյանի ասածն այն էր, որ եկեք սկզբից որոշենք, թե ինչ ճանապարհով ենք  գնալու, դրանից հետո նոր որոշենք հետագա քայլերը։

-Իշխանական պատգամավորները նորից խոսում են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։Ներքաղաքական ի՞նչ զարգացումներ կհաջորդեն դրան, ինչքանո՞վ դրանք լուրջ կլինեն։

-Եթե խաղաղության պայմանագիրը ենթադրում է այն հինգ կետերը, որոնք նշել էր այսպես կոչված «հուսալի աղբյուրը», ապա դրանք բացարձակապես անընդունելի են, դա ստոագրել չի կարելի, որովհետև դա կլինի հաաձայնագիր ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի պետականության կորստի մասին։ Եթե իշխանությունները հրապարակում են դա ու հայտարարում՝ մինչև տարեվերջ ստորագրելու մասին, ես կարծում եմ կա՛մ իրականում նրանք ոչինչ էլ չեն ստորագրելու, կա՛մ ինչ-որ լուրջ կուլիսային բանակցություններ են ընթանում, որոնց մասին հասարակությունը տեղյակ չէ։ «Հավաստի աղբյուրը» նշել էր, թե ինչ էր պահանջում Ադրբեջանը, բայց չէր նշել, թե Հայաստանի համար դրանցից որն է  ընդունելի, որն է կարմիր գիծը, որ մենք չպետք է անցնենք։

-Ձեր դիտարկմամբ՝  այդ տարբերակով ստորագրելու դեպքում Հայաստանում մեծ դիմադրություն կլինի՞։

-Ես կարծում եմ՝ այո՛, շատ մեծ հակազդեցություն կլինի, որովհետև դա փաստացի կնշանակի ոչ միայն ՀՀ ինքնիշխանության, այլ Հայաստանի պետականության ու տարածքային լրջագույն կորուստ։ Եթե Ադրբեջանը 19-20 թվականների սահմանների հարց է բարձրացնում, ակնհայտ է, որ իրենք հավակնություններ ունեն Սյունիքի նկատմամբ և նույնիսկ Սևանի ավազանի որոշ հատվածների։ Այսինքն՝ դա կնշանակի Հայաստանի վերացում, ինչը, բնականաբար, մեծ հակազդեցություն կառաջացնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում