Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ՌԴ-ն իր քաղաքացիներին ուղարկում է ուղիղ մահվան․ ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը կտրուկ աճել է

Օտարերկրյա քաղաքացիները, իսկ մասնավորապես ՌԴ քաղաքացիները վերջին շրջանում հաճախ են դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Հատկանշական է, որ տեմպը բավականին ակտիվացել է վերջին աշխարհաքաղաքական իրադարձություններից հետո։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալն այդքան էլ հեշտ գործ չէ, մանավանդ այն դեպքում, երբ դիմողներն ազգությամբ հայեր չեն և չունեն հայ ազգականներ։ Նա նշեց, որ օտարերկրացիների համար այս գործընթացը բավականին դժվար է, լավագույն դեպքում կարող են կացություն ստանալ ՀՀ-ում, եթե ցանկանում են որևէ գործունեություն ծավալել։

«Ազգությամբ հայերի դեպքում վիճակն այնպիսին է, որ նրանք՝ առանց լուրջ խոչընդոտների, կարող են վերականգնել իրենց քաղաքացիությունը․ այս մասով շատերն են դիմում, հատկապես՝ ՌԴ-ից, որովհետև հիմա Ռուսաստանում ապրելը բավականին վտանգավոր է դարձել։ ՌԴ-ն հիմա մի երկիր է, որը պատերազմում է ու իր քաղաքացիներին ուղարկում ուղիղ մահվան։ Բացի դա, տնտեսական գործունեության առումով Ռուսաստանը բավականաչափ խնդիրների առաջ է կանգնել մի շարք սանկցիաների պատճառով, այսինքն՝ տնտեսական գործունեության առումով ևս բարենպաստ չէ և, բնականաբար, նորմալ է դառնում այն փաստը, որ իր քաղաքացիները չեն ցանկանում մնալ իրենց հայրենիքում ու ձգտում են ձեռք բերել որևէ այլ երկրի քաղաքացիություն այնպիսի երկրի, որտեղ կարող են հանգիստ տնտեսական գործունեություն ծավալել ու զերծ մնալ վտանգներից»,-ասաց նա։

Միգրացիան, Բեժանյանի խոսքով, ունի սանդարտ կերպով իր դրական և բացասական կողմերը, որոնք անդրադառնում են ցանկացած երկրի վրա. յուրաքանչյուր եկող մասնագետ իր հետ բերում է մասնագիտական հմտություններ, տնտեսական միգրանտը բերում է ֆինանսական ներդրումներ, որն էլ կարող է այստեղ լուրջ տնտեսական գործունեություն ծավալել։

«Մյուս կողմից, այս ամենը կարող է նաև ազդեցություն ունենալ մեր աշխատաշուկայի վրա և ոչ միայն։ Այս ամենի արդյունքում արդեն իսկ ունենք տների գների բարձրացում, այլ ապրանքային թանկացումներ ու փոփոխություններ, որոնք ինչ-որ չափով միգրացիոն հոսքերի հետևանք են։ Այդ հոսքերը երկկողմ կարող են ազդեցություններ ունենալ։ Խնդիրը նրանում է, թե դրանց մենք ո՞ր կողմից ենք նայում։ Եթե խելացի ենք լինում և կարողանում ենք միգրացիայից քաղել դրականը, դառնում ենք հաջողված միգրացիոն երկիր, եթե չենք կարողանում՝ գործում է, բնականաբար, հակառակ էֆեկտը»,- ընդգծեց եժանյանը։

Նշեց նաև, որ միգրանտները քաղաքացիություն ստանալու համար պետք է երեք տարի մշտական բնակություն հաստատած լինեն Հայաստանում, օրինական բնակություն ունենան, այսինքն՝ ունենան կացություն, տիրապետեն հայոց լեզվին, քննություն հանձնեն հայոց լեզվից և ՀՀ-ի ներկա վիճակից․ այսինքն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալը, մեղմ ասած, հեշտ չէ և մեկ օրում դա ոչ ոք անել չի կարող, եթե ազգությամբ հայ չեն և չունեն հայ ազգական։ Մեր զրուցակցի խոսքով՝ հայերի համար այս պրոցեսը համեմատած ավելի հեշտ է, քանի որ նրանք ինտեգրման կարիք չունեն և նախատեսված քննությանը որոշակիորեն պատրաստված են ու կարող են հաղթահարել առկա փուլերը. «Եթե լիներ համակարգ, որը ոչ միայն օտարերկրացիներին կտար քաղաքացիություն, այլև կզբաղվեր նրանց ինտեգրման հարցերով՝ ամեն բան ավելի հեշտ կլիներ, սակայն մենք դրանից դեռևս շատ հեռու ենք և մեր երկիրն այս պահի դրությամբ պատրաստ չէ նման խոշոր միգրացիոն հոսքերի ու, դժվար է ասել, թե երբ պատրաստ կլինի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում