Monday, 05 12 2022
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին
Էրդողանը՝ գազային հանգույցի նախագծի մասին
Շիրակի մարզային գրադարանում բացվել է իտալական գրականության բաժին
Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան
23:00
Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը
Նախատոնական Հանրապետության հրապարակը

Տեր-Պետրոսյան-Սարգսյան «բանավեճ» Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպման շեմին

Հոկտեմբերի 6-ին Պրահայում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջին հանդիպումը: Այն տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի առաջին վեհաժողովի շրջանակում, որի հրավիրյալների շարքում են թե Հայաստանի վարչապետը, թե Թուրքիայի նախագահը, թե նաև Ադրբեջանի նախագահը: Ընդ որում՝ սպասվում է նաև հանդիպում նրա մասնակցությամբ, քառակողմ՝ Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև: Անկասկած է, որ երկու հանդիպումները ունեն փոխազդեցություն և փոխկապակցվածություն, թեև մեծ ուշադրություն կենտրոնացած կլինի Փաշինյան-Էրդողան հանդիպման վրա: Նրանց առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ հուլիսին՝ Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների չորորդ հանդիպումից հետո, որից հետո առաջին անգամ հայտարարվեց որոշակի կոնկրետ պայմանավորվածությունների մասին: Մասնավորապես, հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել երկկողմ օդային բեռնափոխադրումներ:

Դրանից հետո տեղի ունեցավ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց, որից անմիջապես հետո, ի դեպ նույն օրը, Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի հետ: Պետք է նկատել նաև, որ հայ-թուրքական գործընթացը ուղեկցվում է երրորդ կողմերի աշխույժ դերակատարումով և այստեղ կա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԱՄՆ հանգամանքը: Մասնավորապես, այդ առնչոությամբ ուշագրավ է, որ օրերս Վաշինգտոնում տեղի ունեցած Գրիգորյան-Հաջիև հանդիպումից հետո դրա միջնորդ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնել էր Անկարա, որտեղ հանդիպել էր Թոււրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի հետ և քննարկել Հարավային Կովկասին վերաբերող հարցեր: Իսկ բոլորովին վերջերս էլ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց այդ գործընթացի հարցում Ֆրանսիայի հանձնառություն ստանձնելու մասին: Ի դեպ, Պրահայում Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ քառակողմ՝ Մակրոն-Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը առանձնապես հետաքրքիր է նաև այդ հայտարարության համատեքստում: Եվ, իհարկե, ուշադրության է արժանի փաստը, որ Պրահայից անմիջապես հետո Հայաստանի վարչապետը մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական վեհաժողովին, ուր հավանաբար կմեկնի նաև Ալիևը: Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպումը տեղի է ունենում ակտիվ դիվանագիտական մաքոքի պայմաններում, որտեղ Հայաստանի համար առռաջնային խնդիրը սեպտեմբերի 13-1-ից գերլարված իրավիճակի շարունակական լիցքաթափումն ու կայունության հնաավորինս երկարաժամկետ կառավարման մեխանիզմների ձևավորումն է:

Թուրքիայի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպումն այդ առումով կունենա դրական ազդեցություն, թե հակառակը, բարդ է ասել և կախված կլինի թերևս այն հանգամանքից, թե Թուրքիան ինչ խնդիր է դրել իր առաջ, հանդիպում պարզապես կառուցողական քաղաքականության ցուցադրությա՞ն, թե որևէ կոնկրետ արդյունքի համար: Եվ ի՞նչ կլինի, եթե կոնկրետ նպատակը ընդունելի չլինի Հայաստանի համար և արժանանա մերժման: Սրանք հարցեր են, որոնք, բնականաբար, չունեն պարզ և միարժեք պատասխաններ: Հստակ է մի բան, որ սպասվում է բավականին բարդ հանդիպում, որտեղ Հայաստանի համար թերևս բավարար արդյունք կարող է դիտվել նաև «ոչ-ոքին», եթե իհարկե այն ձեռք բերվի փոխհամաձայնությամբ: Այդ ամենին զուգահեռ, Հայաստանի ներսում Փաշինյան-Էրդողան հանդիպմանն ընդառաջ ծավալվեց բավականին ուշագրավ «բանավեճ» Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների միջև, կապված հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» արձանագրությունների հետ, որոնք ստորագրվեցին 2009-ին, սակայն այդպես էլ չվավերացվեցին՝ թուրքական կողմի կոշտ դիրքորոշման պատճառով:

Ավելին, 2018-ի մարտի 1-ին, նախագահի պաշտոնից վարչապետի պաշտոնի գնացող Սերժ Սարգսյանը իր նախագահության վերջին ամսում հայտարարեց արձանագրություններում Հայաստանի ստորագրությունը չեղարկելու մասին՝ ասելով, որ նոր իրողություններ են և նոր իրավիճակում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Եվ հիմա Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հայ-թուրքական ներկայիս գործընթացում բանակցվող փաստաթուղթը շատ անհամեմատելի ավելի վատն է, քան 2009-ի արձանագրությունները: Նա դրա մասին խոսեց ի պատասխան այդ արձանագրությունների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի այն գնահատականի, թե դրանք պարունակում էին պատմաբանների հանձնաժողովի անընդունելի դրույթը: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ չի եղել պատմաբանների հանձնաժողովի մասին ոչինչ, այլ ընդամենը միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովների շարքում պատմաբանների ենթահանձնաժողով, որին պետք է մասնակցեին նաև Շվեյցարիայի փորձագետներ: Ինչո՞ւ են Հայաստանի առաջին և երրորդ նախագահները «բացել» այդ բանավեճը Պրահայի հանդիպմանն ընդառաջ, դժվար է ասել: Դա ստացվել է «պատահաբա՞ր», թե, այդուհանդերձ, փորձ է արվում այդ կերպ թողնել որևէ ազդեցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում