Հոկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արթուր Խ-ի վարած Honda մակնիշի և Երևանի բնակիչ՝ 24-ամյա Եղիշե Ե-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդներից Աշոտ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Քննիչի հանձնարարկանով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նարիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։