Ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանի կարծիքով՝ պետք չէ մեծ հույսեր ունենալ Ֆրանսիայի կողմից Հայաստան ուղարկվելիք պատվիրակության հետ կապված, քանի որ պաշտոնյաների հայտարարությունները հակասական են։
Նա միևնույն ժամանակ նշեց՝ ի տարբերություն 2020թ․-ի, այսօր Ֆրանսիայի արտգործնախարարության դիրքորոշումն ավելի հայամետ է՝ ԱՄՆ-ի շնորհիվ։ Չոբոյանը նաև հավելեց․«Եթե նույնիսկ Պրահայում կայանալիք հանդիպումները Ֆրանսիայի նախաձեռնությամբ լինեն, Հայաստանի հանդեպ Անկարայի քաղաքականությունը չի փոխվի»: