Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Հարավային Կովկասում պահանջվում է ռազմաքաղաքական ներուժ, իսկ Ռուսաստանն այն կենտրոնացրել է Ուկրաինայում։
Բադալյանը նաև նշեց, որ այն ակտիվությունը, որ այսօր այստեղ ունի ԱՄՆ-ն, կարող է որոշակիորեն շահեկան լինել նաև Ռուսաստանի համար։ Նրա դիտարկմամբ՝ Ալիևը ունի հնարավորություն չլսելու Ռուսաստանին, նրա թիկունքին Էրդողանն է․ «Պուտինն ունի Էրդողանի կարիքը, նա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առճակատման չի գնա»,-«Առաջին լրատվական»-ի տաղավարում ասաց նա։