Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանի որևէ իշխանություն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ասել է «Այո, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Որովհետև այն պահին, երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»։
Ավելին, ըստ նրա, Վարդան Օսկանյանն է հրապարակային ՀՀ-ին ճանաչել օկուպանտ։ ՀՀ-ն Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել մինչև այսօր։ «Հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այդ ժամանակ ոչ թե Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, այլ ՀՀ-ն։ Դա եղել է 2007-ին, և դա եղել է իշխանության փոխանցման կոմբինացիայի մաս»,-ասել է վարչապետը։