ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ այժմ կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու, և այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում:
«Մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ, երբ կհանգենք փոխադարձ ընդունելի դիրքորոշման, անպայման կտեղեկացնենք», – ասել է նախարարը։