Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

«Հիմա կա տեսակետ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ, միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին»

ԱԺ-ում կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է Ժնևում կայացած հանդիպումից հետո Բաքվի տարածած հաղորդագրությանը։ Ըստ այդ հաղորդագրության՝ հայկական կողմին են փոխանցել խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա։

Նախարարը նշեց, որ Ադրբեջանի կողմից մարտի սկզբին փոխանցած 5 հայտնի սկզբունքները հրապարակվել են, մեր հանրությունն ու միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկզբունքներին։

«Մենք հրապարակավ ֆիքսել ենք, որ այնտեղ մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները կառուցված են այդ սկզբունքների վրա։ Անշուշտ, կան բաներ, որոնք մենք վերլուծում ենք, անպայման կարձագանքենք, բաներ կլինեն, որոնք կարող են մեզ համար ընդունելի լինել, բաներ կլինեն, որոնք ընդունելի չեն լինի, կլինեն առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք։ Նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի»,- ասել է Միրզոյանը։

Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման հարցին անդրադառնալով՝ Միրզոյանը նշեց․ «Ես կրկին հղում պետք է անեմ հինգ կետերի պատմությանը, մենք այն ժամանակ ասացինք, որ այս հինգ կետերում անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը և կիսվեցինք մեր պատկերացումներով։ Այդ պատկերացումների հիմնական մասը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին։

Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել։ Այս մասին քննարկումներ են ընթանում, անշուշտ, մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում