Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Բաժակ՝ բանալու փոխարեն. Արցախի ներքին դիլեման

Արցախի անվտանգության խորհրդի վերջին հայտարարությունն արժանացավ քիչ ուշադրության, մինչդեռ արժանի է թերևս ավելիին: Ընդ որում, խնդիրն այստեղ բուն բովանդակությունը չէ, որը գլխավորապես շարունակում է լինել «քաղաքական սպառողի» այն հոգեբանության և մտայնության համատեքստում, որի կարգավիճակում Արցախը և քաղաքական վերնախավը դրվել է անցնող ավելի քան քառորդ դարի ընթացքում՝ ենթարկվելով Հայաստանում այդ ընթացքում հաստատված կառավարող համակարգի տրամաբանությանը: Հանգամանքը ուշադրոության է արժանի ավելի լայն քաղաքական խնդրի համատեքստում, որն իր հերթին պայմանավորված է, առկա է արցախյան հարցի թե էքզիստենցիալ շրջանակի, թե նաև հետպատերազմյան ներկայիս իրողությունների ու միջազգային իրադրությունից բխող մարտահրավերների գոյությամբ: Անկասկած է, որ նոր ստատուս քվոյի, ինչպես նաև աշխարհաքաղաքական փլուզումների ռեժիմում Հայաստանը հիմնավորապես զրկվել է Արցախի հարցի գլխավոր սպասարկող լինելու կարգավիճակից և հնարավորությունից: Սա առաջացրել է ճգնաժամային լրջագույն շերտ: Մի կողմից ստացվում է, որ Հայաստանը հարկադրված է ընդունել այդ իրողությունը, մյուս կողմից այն տարբեր պատճառներով մատուցվում է իբրև Արցախից «ձեռքերը լվանալ»՝ դառնալով ներքաղաքական խաղարկումների, շատ դեպքերում նույնիսկ ներանձնային հարցերում խաղարկումների ու շահարկումների առարկա, առանց կոնկրետ լուծումների:

Թեև մի լուծում իհարկե հնչեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում, կամ պայմանական լուծում: Խոսքը նրա այն հայտարարության մասին է, որ Արցախի հարցում բանալին արցախցիների, Արցախի հանրության ձեռքում է: Գուցե երկրորդ նախագահը այդ արտահայտությունն անում էր այն հաշվարկով, որ Արցախը, արցախցիները այդ «բանալին» պետք է իրեն հանձնեն Հայաստանում իշխանության տեսքով, ինչպես տեղի է ունեցել մի անգամ: Իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանն անում էր արտահայտությունը այլ հաշվարկներով: Շատ բարդ է ասել, և ժամանակն էլ չէ երկրորդ նախագահին հիշեցնել Արցախի սուբյեկտության բանալին Հայաստանի իշխանության իր «վերարկուի» կամ «կոստյումի» գրպանը դնելու մասին, ինչը բերեց հարցի միջազգային ճարտարրապետության հեռանկարի հարցում մի շարք էական փլուզումների:

Տվյալ պարագայում Ռոբերտ Քոչարյանն իրավացի է՝ Արցախի հարցի բանալին արցախցիների ձեռքին է, ամենից առաջ: Եվ այստեղ պետք է դիտարկել առաջին հերթին այն քաղաքական ուժերը, որոնք ստանձնել են արցախցիներին ներկայացնելու հանձնառությունը՝ վճարվելով արցախցիների, և իհարկե նաև հայաստանցիների վճարած հարկերից, և վճարվելով բավականին պատշաճ: Բայց, ինչպես երևում է Արցախի ԱԽ ընդլլայնված, մեծ կազմով, այդ թվում քաղաքական ուժերի մասնակցությամբ նիստի արդյունքում արված հայտարարությունից, Արցախի քաղաքական ուժերը ամեն կերպ փորձում են այդ «բանալին» դնել Հայաստանում որևէ մեկի գրպանը՝ կապված, թե ով այն կբացի լայն: Իսկ սեփական ձեռքում պատկերացնում են թերևս ոչ թե արցախյան հարցի հեռանկարի որևէ «բանալի», այլ բաժակ՝ քաղաքական և համազգային «բաժակաճառեր» արտասանելու համար, Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության կարգախոսներ հնչեցնելու համար:

Այն, որ Արցախի հարցում պետք է առավելագույնս օգտագործվի թե Հայաստանի, թե Սփյուռքի ներուժը, կասկածից վեր է, բայց այդ ամենը ենթակա է լուռ, ավելորդ պաթոսից զերծ և շատ կոնկրետ նպատակներով ու խնդիրներով աշխատանքի, որի պատասխանատվությունն ու հանձնառուն առաջին հերթին պետք է լինի Արցախի քաղաքական ներկայացուցչությունը՝ քաղաքականբ ուժերի և գործադիր իշխանության մակարդակով: Իսկ դրա համար, նրանք պետք է նախ «ընդունեն» արցախյան հարցի «բանալի-պատասխանատվությունը», այն է, դուրս գան «քաղաքական սպառողի» կարգավիճակից կամ հոգեվիճակից և զբաղվեն նախ և առաջ Արցախի ներսում, և այդ ճանապարհով նաև Արցախի շուրջ իրավիճակ և մթնոլորտ փոխելու առարկայական աշխատանքով: Եթե չկա դրանով զբաղվելու ցանկություն կամ հնարավորություն՝ ի վերջո դատապարտելի չէ, ամեն ոք ունի աշխատանքի իր հնարավորությունն ու սահմանը, պետք է պարզապես «բանալու» փոխարեն հրաժարվել քաղաքական իշխանության կամ դերակատարության կարգավիճակից, զիջելով տեղը Արցախում հաստատապես գոյություն ունեցող առավել կենսունակ և պատասխանատու ուժերի: Այդ պատասխանատվության հանձնառությունն է, որ նոր, իհարկե բարդ և ամենևին ոչ բարվոք, էապես սահմանափակ հնարավորությունների իրավիճակում թույլ կտա Հայաստանին առավել ճկուն լինել Արցախի անվտանգության հարցերի սպասարկման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում