Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 7-ին կհանդիպի Աջափնյակի բնակիչների հետ։
«Սիրելի երևանցիներ, ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանի հետ ժամը 10:00-ից սկսած կհանդիպեմ բոլորիդ՝ ծանոթանալու ու խնդիրները քննարկելու նպատակով:
Գրանցվելու համար զանգահարեք (+374 11) 518 024 հեռախոսահամարով կամ այցելեք տարածքային գրասենյակ՝ Ա. Սարգսյան փ. 5 հասցեով»,- տեղեկացրել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։