Այսօր մեկնարկել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2022»-ը` «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրով։ FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ADI-ի և AEM-ի խորհրդի անդամ, McKinsey & Company-ի կառավարիչ գործընկեր Անդրե Անդոնյանը իր ելույթում նշել է, որ ամեն տարի տեխնոլոգիաների ու գիտության առաջատար դեմքեր հավաքվել են Երևանում՝ ներկայացնելու տեխնոլոգիաների պրակտիկ կիրառությունը:
«Մենք քննարկել ենք մեքենայական ուսուցումը, հետազոտական գիտությունները, ինժեներությունը՝ որպես էվոլյուցիա, ապա արհեստական բանականության փոփոխությունը: 2 տարի անց մենք վերադարձել ենք նոր էներգիայով, նոր ծրագրերով»,-ասել է Անդոնյանը։