Այսօր մեկնարկել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2022»-ը։ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը իր ելույթում նշել է, որ այս տարի ֆորումը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ պայմաններում։ Մաթևոսյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ վարքագիծը, բայց դրա հետ մեկտեղ մենք իրականացնում ենք այս ֆորումը, ինչը վկայում է, որ Հայաստանը հանձնառու է բացահայտելու նոր տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները:
Նա նաև ասել է, որ կարևորում են բարձր տեխնոլոգիաների կարևորությունը հատկապես արհեստական բանականության կարևորությունը մարդկային գործունեության տարբեր ոլորտներում: