Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Բացահայտվել է ՃՈ ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողներ Ռ. Օհանյանը, Ա. Ճարոյանը և Ռ.Ներսիսյանը 2020 թվականի փետրվարի 2-ից մինչև 2021 թվականի մայիսի 16-ը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու բարձր ցուցանիշ ապահովելու անձնական դրդումներով, միասնական դիտավորությամբ Ա. Հայրապետյանի անվամբ կազմել են ընդհանուր 23 կեղծ արձանագրություն, իբրև թե վերջինս թույլ է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով նախատեսված տարբեր իրավախախտումներ:

2022 թվականի հունիսի 20-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ըստ ընդատության ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել վարույթ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճռով, ճանապարհային ոստիկանության երեք ծառայողները մեղավոր են ճանաչվել իրենց առաջադրված մեղադրանքում և դատապարտվել տուգանքի՝ 350.000 ՀՀ դրամ չափով՝ զրկվելով նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երեք (3) տարի ժամկետով:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ քրեական գործի նախաքննությամբ ապացուցվել է, որ Ոստիկանության ծառայողները վարչական իրավախախտումների գործընթացի նկատմամբ չեն ունեցել հետևողական հսկողություն, որի արդյունքում տեսուչները շարունակաբար կեղծ արձանագրություններ են կազմել՝ նպաստելով հանցանքի կատարմանը, հսկող դատախազի կողմից միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում