Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Գերիները վերադարձան․ ո՞րն է հաջորդը և ո՞ւմ առաջ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել եռակողմ ձևաչափով, այլ կերպ ասած՝ ԱՄՆ պետքարտուղարը խոսել է համաժամանակ, ինչը գործնականում խոսում է հեռախոսազրույցի բանակցային բնույթի մասին: Դրան նախորդել էր գերիների տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը Հայաստան է վերադարձրել 17 գերիների, որոնք գերեվարվել էին սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողությունների հետևանքով: Գերիների վերադարձը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդությամբ, ինչը ողջունել է Հայաստանի վարչապետը՝ թվիթերյան գրառումով՝ նաև հույս հայտնելով, որ միջազգային գործընկերների օգնությամբ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել նաև ռեգիոնալ խաղաղության հարցում:

Մինչ այդ, Վաշինգտոնում տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ հանդիպում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև: Գերիների վերադարձի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հենց Սալիվանի հովանու ներքո կայացած Գրիգորյան-Հաջիև հեռախոսազրույցի ընթացքում: Երևանն այդ մասին հայտարարեց ավելի ուշ՝ հոկտեմբերի 3-ին, դրա նախորդ օրը Ժնևում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով արտգործնախարարական բանակցությունից հետո: Հայաստանը այդ բանակցությունից հետո հայտարարեց, որ Ադրբեջանը Վաշինգտոնում պարտավորվել էր վերադարձնել 17 գերիներին մինչև սեպտեմբերի 30, սակայն չի կատարել այդ պարտավորությունը: Եվ ահա, հոկտեմբերի 4-ին Բաքուն վերադարձնում է գերիներին, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ Երևանի հայտարարությունից հետո Վաշինգտոնը ձեռնարկել է իր հովանու ներքո ձեռք բերած պայմանավորվածության իրագործում ապահովելու քայլեր՝ այդ կերպ նաև պահպանելով արդյունավետ միջնորդի վարկը: Անկասկած է սակայն, որ ԱՄՆ միջնորդությամբ բանակցային գործընթացում գերիների վերադարձը հարցերից ընդամենը մեկն է, որը թերևս մեծ հավանականությամբ շաղկապված է օրակարգի մյուս կետերին: Իսկ գլխավորը, անշուշտ, այն է, թե ԱՄՆ միջնոորդական արդյունավետությունն ինչպիսին կլինի իրավիճակի երկարաժամկետ կայունացման և քաղաքական գործընթաց ձևավորելու համար:

Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը կամ հեռախոսային բանակցությունը Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, գործնականում աշխատանք է այդ ուղղությամբ, և գործնականում թերևս գերիների վերադարձի շուրջ պայմանավորվածության հարցի և Ժնևում Միրզոյան-Բայրամով հանդիպման շարունակություն: Տրամաբանությունը հուշում է, որ պետք է լինի հաջորդ պայմանավորվածության հարց, կամ միջնորդը պետք է դնի այդ հարցը: Ո՞րն է դա, և ավելի շուտ ո՞ւմ առաջ է այն: Հեռախոսազրույցի մասին Երևանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ եռակողմ հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈւ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Շեշտվել է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների կարգավորման անընդունելիությունը: Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում