ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին օրենքները։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանը քվազի-հանրաքվեներ էր անցկացրել, որոնց արդյունքում ՌԴ-ին են միացրել Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերը։